ԱՄՀ. ԻՍՊԱՆԻԱՅԻՆ «ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ» ՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԻՍԿԵՐ
Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) զգուշացնում է` Իսպանիային «սպառնում» են որոշակի տնտեսական ռիսկեր: Այս մասին նշվում է ԱՄՀ տարեկան հաշվետվության մեջ: Փորձագետների կարծիքով՝ Իսպանիան պետք է կրճատի պետական ծախսերը և նպաստի աշխատանքի շուկայի ազատականացմանը:
Նշենք, որ ներկայումս Իսպանիայում գործազուրկները կազմում են աշխատունակ բնակչության 21%-ը:
Իսպանացիները գոհ չեն կառավարության վարած «կոշտ» քաղաքականությունից, և երկրի խոշոր քաղաքաներում պարբերաբար անցկացվում են մասսայական ցույցեր: