Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Լույս Հիմնադրամ. ՀՀ կառավարությունը շարունակում է իրավիճակին հետևել դիտորդի կարգավիճակով
29/06/2022 18:23
Կիսվել

Լույս Հիմնադրամ. ՀՀ կառավարությունը շարունակում է իրավիճակին հետևել դիտորդի կարգավիճակով

ԼՈՒՅՍ Հիմնադրամը, հիմնվելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների վրա, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին։

ՀՀ կառավարությունը շարունակում է իրավիճակին հետևել դիտորդի կարգավիճակով

ՌԴ քաղաքացիների, ինչպես նաև ՌԴ-ից կապիտալի ներհոսքը դեպի Հայաստան էական ազդեցություն է ունենում ՀՀ տնտեսության վրա, սակայն կառավարությունը որևէ գործողություն չի իրականացնում: Այսպիսի շոկի պայմաններում անհրաժեշտ է մի կողմից՝ բարելավել ՀՀ-ում աշխատել ցանկացող ՏՏ ոլորտի մասնագետների համար պայմանները, մյուս կողմից՝ չեզոքացնել տնտեսությունում որոշ ոլորտների (օրինակ՝ վերաարտահանման) գերաճը՝ հարկաբյուջետային գործիքների օգնությամբ: Նման գործողությունները կօգնեն իրավիճակից առավելագույն օգուտ քաղել՝ միաժամանակ պատրաստվելով իրավիճակի փոփոխությանը:

Ռուս-ուկրաինական հակամարտության դրական հետևանքները ՀՀ տնտեսության վրա կարող են ժամանակավոր լինել

Տնտեսական ակտիվության ցուցանիշն էականորեն արագացել է մայիսին՝ դառնալով երկնիշ: Այսպիսի դրական զարգացումների պատճառը հիմնականում առևտրի և ծառայությունների աճն են, որոնք էլ իրենց հերթին պայմանավորված են ՌԴ-ից ՀՀ ժամանող և վճարունակ պահանջարկ ունեցող անձանց թվաքանակի կտրուկ աճով, ինչը, սակայն, կարող է ժամանակավոր գործոն լինել և իրավիճակի փոփոխության հետ արագ փոխվել հակառակ ուղղությամբ:

Թեև արտահանման աճը զգալիորեն արագացել է՝ կազմելով 27.5%, սակայն այն չի համապատասխանում տնտեսական այլ ցուցանիշների աճերին

Արտահանման աճի տեմպի նմանատիպ արագացումը կարող է պայմանավորված լինել վերաարտահանման երևույթով: Այսինքն՝ որոշ ապրանքներ ներմուծվում են Հայաստան և վերաարտահանվում: Այսպիսի ենթադրության համար հիմք կարող է հանդիսանալ մի կողմից այն, որ արդյունաբերության աճը բավական ցածր է (ընդամենը 2.7%), ինչը ցույց է տալիս, որ ՀՀ-ում այդքան արտադրանք չի արտադրվում, մյուս կողմից այն, որ էապես արագացել է նաև ներմուծման աճը (ավելի քան 42% աճ): Ներմուծման աճի տեմպի էական գերազանցումը արտահանման աճին նշանակում է, որ առևտրային հաշվեկշիռը (արտահանման և ներմուծման տարբերությունը) շարունակում է վատթարանալ:

Գների աճի արագացումը շարունակում է մնալ սոցիալ-տնտեսական իրավիճակը վատթարացնող և անորոշությունները մեծացնող գործոն

Գների աճի տեմպը մայիսին հասել է 9.0%-ի և կանխատեսվում է, որ հետագա ամիսներին կարող է շարունակել աճել: Բարձր գնաճը հանգեցնում է բնակչության սոցիալական խնդիրների սրմանը՝ իրական եկամուտների կրճատման արդյունքում: Բարձր գնաճի պայմաններում տնտեսավարողները ստիպված են լինում ճշգրտել աշխատավարձերը դեպի վեր, ինչը, սակայն, ՀՀ-ում տեղի է ունենում գնաճից ցածր տեմպերով։

Վերջին ամիսներին ՀՀ դրամի ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ էական արժևորումը կհանգեցնի ՀՀ ապրանքների գնային մրցունակության նվազմանը արտաքին շուկաներում

Տարեսկզբի համեմատ,  ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է շուրջ 15 տոկոսով, ինչն էապես նվազեցնում է արտահանվող ապրանքների մրցունակությունը արտաքին շուկաներում, հետևաբար բացասաբար է ազդում ՀՀ արտահանման վրա: Բացի այդ, արժևորված փոխարժեքի պայմաններում, ՀՀ ներքին արտադրողները չեն կարող մրցակցել նաև ներմուծողների հետ, ինչը կհանգեցնի տեղական արտադրանքի փոխարինմանը ներմուծվողով: Հետևաբար, փոխարժեքի նման մակարդակի պահպանումը միջնաժամկետում էական վնասներ կհասցնի տնտեսությանը:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հիմնադրամի պաշտանական կայքում հետևյալ հղումով՝ https://bit.ly/3QW4kiw ։

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87