Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 10.2%-ՈՎ
23/06/2011 11:17
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 10.2%-ՈՎ

2011 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 258.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 82.1%-ը: Արդյունքում, հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի եկամուտների 95%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներ ու պետական տուրքերն աճել են 10.2%-ով կամ 23.9 մլրդ դրամով, ընդ որում հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորվել է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի և այլ հարկերի աճով:

Այսպես, հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե մուտքագրված հարկերի և տուրքերի 48.3%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 124.8 մլրդ դրամ և 8.1%-ով կամ 9.4 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից 77.1 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 47.7 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից, ընդ որում, եկամուտների աճն ապահովվել է գերազանցապես ներքին շրջանառությունից ստացված մուտքերի հաշվին:

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 5.6%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով 14.6 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 9.8 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 4.8 մլրդ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 17.5% ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով 45.3 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 19.5%-ով կամ 7.4 մլրդ դրամով:

Այս նույն ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 31.1 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 10.1%-ով կամ 2.9 մլրդ դրամով: 

Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են ավելի քան 14 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 5.4%-ը ` 10.9%-ով գերազանցելով 2010 թվականի համապատասխան ցուցանիշը: 

2011 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 7.7 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով կիսամյակային ծրագրի 78.9%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 15.3%-ով կամ 1 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են ավելի քան 8.3 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 3.2%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.7%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է գործունեության որոշ տեսակների` հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով: 

2011 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 4.9 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 53.3% ով կամ 1.7 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման և այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար գանձվող վճարների աճով:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01