ԵՄ-Ի ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ
ԵՄ անդամ մի շարք երկրների պարտքային ճգնաժամը կարող է վերջիններիս բանկային համակարգերում լուրջ խնդիրներ առաջացնել, ինչը կարող է իր բացասական ազդեցությունը թողնել նաև ԵՄ սահմաններից դուրս: Նման գնահատական են ներկայացրել Համակարգային Ռիսկերի Եվրոպական Խորհրդի (ESRB) ներկայացուցիչները: Վերջիններիս իրենց հերթական նիստի ժամանակ ընդգծել են, որ ԵՄ անդամ երկրների ֆինանասկան ու բանակային համակարգերի փոխկապակցվածությունը կարող է հանգեցնել նրան, որ մի շարք երկրներում անկայուն և ճգնաժամային իրավիճակը կարող է ողջ ԵՄ-ի, և ապա համաշխարհային բանկային ու ֆինանսական համակարգերի գործունեության վատթարացման ու խափանման պատճառ դառնալ: Այս առումով, ըստ ESRB-ի, առավել ռիսկային է Հունաստանն, ինչպես նաև Իռլանդիան և Պորտուգալիան: