FEDEX-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 33%-ՈՎ
Ամերիկյան FedEx ընկերությունը, որն էքսպրես-փոխադրումների ոլորտում աշխարհում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, ամփոփել է ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները և վերանայել իր սպասումները` կապված համաշխարհային տնտեսության զարգացման հետ: Այսպես, ընթացիկ տարվա ավարտին FedEx ընկերությունը սպասում է համաշխարհային տնտեսության բարելավվում՝ էներգակիների գների իջեցման և ճապոնական տնտեսության վերականգնման պայմաններում: Ընկերության հայտարարության համաձայն` համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական «աղբյուր» կհանդիսանան Չինաստանը և այլ զարգացող երկրների զարգացման հեռանկարները:
Նշենք, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով FedEx ընկերության զուտ շահույթ աճել է 33%-ով, իսկ հասույթը՝ 12%-ով:
FedEx ընկերության կանխատեսման համաձայն՝ 2011թվականին ամերիկյան տնտեսության աճը կկազմի 2,5%, իսկ 2012 թվականին՝ 3%: