Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Ֆինանսավորում «Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի դիմորդներին
30/06/2022 17:50
Կիսվել

Ֆինանսավորում «Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի դիմորդներին

PMI Science-ի աջակցությամբ մեկնարկել է երրորդ մագիստրոսական ծրագիրը՝ «Նյութագիտություն»-ը Երևանի պետական համալսարանում։ Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ։ 2022-2023թթ․ ուսումնական տարվա համար ընդունելությունը բացված է։

Կրթական ծրագիրը մշակվել է ԱՄՆ-ի Նոթր Դամի համալսարանի, Տեխասի Ռիո Գրանդե Վելի համալսարանի, «Հուավեյ տեքնոլոջիս» ընկերության և գործընկեր այլ կազմակերպությունների առաջատար մասնագետների գործուն աջակցությամբ։

Ծրագրի նպատակը

Ծրագիրը կոչված է շուկային ժամանակակից և միջազգային պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու համար։ Ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողները,  դառնալով նյութագետ, կարող են արդյունավետ գործունեություն ծավալել մեքենաշինական, մետաղամշակման, հանքարադյունաբերության, միկրոէլեկտրոնիկայի, սննդի և քիմիական արտադրության, կոսմետիկական և դեղերի միջոցների արտադրության, կենսաբժշկական նյութերի, բնապահպանության, գյուղատնտեսության և հարակից այլ ոլորտներում։

Ինչպե՞ս դիմել

Ծրագրի 2022-2023թթ․ ուսումնական տարվա ընդունելությունը կազմակերպվում է հետևյալ փուլերով՝

  1. 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են 2022թ-ի հունիսի 1-ից 25-ը՝ ժամը 18:00,
  2. 2-րդ փուլի 1-ին ենթափուլի փաստաթղթերն ընդունվում են 2022թ-ի հուլիսի 1-ից 15-ը՝ ժամը 18:00,
  3. 2-րդ փուլի 2-րդ ենթափուլի փաստաթղթերն ընդունվում են 2022թ-ի օգոստոսի 15-ից 22-ը՝ ժամը 18:00:

Աջակցություն դիմորդներին

Ծրագրի լավագույն ուսանողները կստանան հնարավորություն ֆինանսավորվելու PMI Sicnece-ի կողմից։

Միաժամանակ, համապատասխան պայմաններին բավարարելու դեպքում, մասնակիցները կարող են օգտվել ՀՀ կառավարության՝ Քիմիա մասնագիտությամբ մագիստրոսների համար ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից (մանրամասներն այստեղ

Դասընթացների մի մասն անցկացվելու է գործընկեր կազմակերպություններում՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին լուծել կիրառական խնդիրներ և ծանոթանալ աշխատաշուկայի պահանջներին:

Մանրամասներն այստեղ

Հարցերի դեպքում զանգահարել 060 710 401

PMI Science – PMI Science գիտահետազոտական կենտրնը Ֆիլիպ Մորրիսի հիմնած երեք R&D կենտրոններից մեկն է՝ Շվեյցարիայի ու Սինգապուրի հետ միասին։ Կենտրոնն աշխատում է մի շարք առաջնային ուղղություններով ինչպիսիք են՝ Տվյալագիտություն, Տեխնոլոգիաներ, Նյութագիտություն, Մտավոր սեփականություն, Նորարարությունների կառավարում և այլն։ Գիտահետազոտական կենտրոնը որդեգրել է եզակի մոտեցում՝ աջակցելու Հայաստանում հետազոտական և կրթական էկոհամակարգին։ Կենտրոնի աջակցությամբ 121-ից ավել մագիստրատուրայի ուսանողների և 40-ից ավել ասպիրանտների շնորհվել են կրթաթոշակներ, որոնք բավարար են ուսման ծախսերը հոգալու և հետազոտություն իրականացնելու համար։

ՁԻՀ –  «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է, որը գործում է Հայաստանում: Կազմակերպությունը հիմնադրվել է 2002թ-ին՝ Համաշխարհային Բանկի «Ձեռնարկությունների Ինկուբատոր» ծրագրի շրջանակում և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար:

Գործընկերական նյութ

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37