Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԱՌԵԼ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23/06/2011 15:28
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԱՌԵԼ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով հանդես են եկել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նրանց հիմնավորմամբ օրենքի փոփոխությունը կնպաստի գործարար ակտիվության զարգացմանը։ Նախագծի վերաբերյալ կառավարությունն սկզբունքային առարկություն չի ներկայացրել։

Քննարկվել է նաև Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հարկային արտոնություն տրամադրել հաշմանդամության կարգ ունեցող անձանց։ Գործադիրը դեմ է արտահայտվել նախագծին և հիմնավորել իր բացասական եզրակացությունը։ Կառավարությունը նպատակահարմար չի համարում ընդունել նաև ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման և պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Ոլորտը, ըստ կառավարության, արդեն իսկ կարգավորվում է օրենքով և ենթաօրենսդրական ակտերով։

Կառավարության հավանությունն են ստացել «Էկոլոգիական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգային մոտեցումները, որոնց նպատակն է միասնական իրավական հենքի ստեղծման միջոցով ապահովել շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման և բնական պաշարների օգտագործման արդյունավետ կառավարումը` կայուն զարգացման համատեքստում։

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
AMP
23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34