ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՆԶՈՐ Է ԳՆԱՃԻ ԴԵՄ
Պաշտոնական տվյալների համաձայն` Չինաստանը չի կարողանում հասնել գնաճի պլանավորված մակարդակին: Ինչպես հայտարարել են Չինաստանի կառավարության ներկայացուցիչները` տարվա արդյունքներով այս երկրին չի հաջողվել գնաճը պահել «ցանկալի» մակարդակի` 4%-ի սահմաններում: Միևնույն ժամանակ, ըստ պաշտոնական կանխատեսումների` չնայած Չինաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղեցմանը՝ կրկին սպասվում է տոկոսադրույքերի բարձրացում:
Պաշտոնական կանխատեսումներով` 2011 թվականի արդյունքներով Չինաստանում տնտեսական աճի տեմպը կտատանվի 8-9%-ի սահմաններում, իսկ սպառողական գների ինդեքսը կլինի 5%-ն մոտ: