27/06/2011 17:03
ԵԳԻՊՏՈՍԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՄՀ-Ի ԵՎ ՀԲ-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Եգիպտոսը հրաժարվել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից առաջարկվող վարկային միջոցներից: Պաշտոնական աղբյուրների հավաստմամբ՝ երկրի կառավարությունը վերանայել է իր սպասումները 2011-2012 ֆինանսական տարվա համար, և կրճատելով բյուջեի տարեկան պակասուրդի ցուցանիշի կանխատեսվող մակարդակը` ոչ անհրաժեշտ համարել վարկի ընդունումը: Նշենք, որ Եգիպտոսի պաշտոնական կանխատեսումներով` երկրի բյուջեի պակասուրդը ընթացիկ ֆինանսկան տարվա արդյունքներով կկազմի 8.6%` մինչ այս կանխատեսված 11%-ի փոխարեն: Փորձագետների կարծիքով` մոտ ապագայում այս երկրին, այնուամենայնիվ, անհրաժեշտ կլինի մոտ 9-12 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
