Սոցիալական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
IDBank. «Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն «ՔայլՏեք» ընկերությունն է
08/07/2022 12:18
Կիսվել

IDBank. «Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն «ՔայլՏեք» ընկերությունն է

Հուլիսի 6-ին Իդրամը, IDBank-ը և «ռեԱրմենիա» հարթակը համագործակցության հուշագիր են ստորագրել, որով պայմանավորվել են «Մի դրամի ուժի» ծրագրերում պարբերաբար ընդգրկել ռեԱրմենիա հարթակում առկա նախագծերը։ Հուլիս ամսվա համագործակցության արդյունքում «Մի դրամի ուժի» ողջ գումարն ուղղվելու է «ՔայլՏեք» ընկերությանը, որը ստեղծել է բացառիկ հայկական նորարարական արտադրանք` MetaGait սարքը։ «MetaGait»-ը օգնում է հաշմանդամություն ունեցող զինվորներին և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին վերականգնել շարժունակությունը։

IDBank. «Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն «ՔայլՏեք» ընկերությունն է

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ ընկերությունները հուշագիր են ստորագրում «ռեԱրմենիա»-ի հետ՝ դրանով իրենց աջակցությունը ցուցաբերելով «MetaGait» սարքավորումների արտադրությանը։ «Վստահ ենք, որ նորարարական սարքավորման շնորհիվ հենաշարժական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցները՝ հաշմանդամություն ունեցող զինվորներն ու մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաները լիարժեք վերականգնողական բուժում կստանան Հայաստանում։ Այս ծրագիրը տալիս է հնարավորություն փոխելու մարդկանց կյանքը»,- ասել է Մհեր Աբրահամյանը։

«Հաշմանդամություն ունեցող մարդիկ քայլելու հնարավորություն չունենալու պատճառով ձեռք են բերում 30-ից ավելի հիվանդություններ, որոնց մի մասը նաև մահացու հիվանդություններ են։ «MetaGait»-ի շնորհիվ այս մարդիկ կանխարգելում են նշված հիվանդությունները, քանի որ, փաստացի, քայլում են սարքի միջոցով»,- նշում է «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը։

«Մի դրամի ուժը» արդեն 85 մլն դրամից ավել գումար է փոխանցել  մեր երկրում կարևոր գործունեություն իրականացնող տարբեր հիմնադրամների։ Դարձե՛ք «Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան՝ ընդամենը վճարում կատարելով Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.am առցանց հարթակով և երկու ընկերությունների տերմինալներով։ Idram&IDBank հավելվածով կարող եք վճարումներ կատարել 10․500-ից ավելի վաճառակետերում, 900-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա ավելի քան 400 ծառայությունների դիմաց։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34