Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
BEELINE – HI-LINE «ՄԵԳԱ ԱՄԱՌ» ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է ԵՐԵՎԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ 30-Ը
28/06/2011 15:47
Կիսվել

BEELINE – HI-LINE «ՄԵԳԱ ԱՄԱՌ» ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է ԵՐԵՎԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ 30-Ը

“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների համար Hi-Line “Մեգա ամառ” ակցիայի անցկացման մասին: 2011թ-ի հունիսի 28-30-ը երևանցիները, միանալով Hi-Line “Մեգա+” ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին, կստանան հնարավորություն առաջին երեք ամիսներին ծառայությունից օգտվել անվճար: Մարզերի բնակիչների համար Hi-Line “Մեգա ամառ” առաջարկն ուժի մեջ է 2011թ-ի  հունիսի 15-ից մինչև 2011թ-ի հուլիսի 15-ը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Հայաստանի կապի ինտեգրված օպերատորի կողմից առաջարկվող Hi-Line “Մեգա ամառ” ակցիան առաջին հերթին ունի սոցիալական ուղղվածություն և կոչված է ինտերնետ-ծառայությունների տարածմանը Հայաստանի մարզերում: Ընդառաջելով մայրաքաղաքի բնակիչների բազմաթիվ արձագանքներին, մենք որոշեցինք երևանցիներին նույնպես հնարավորություն ընձեռել երեք օրվա ընթացքում օգտվել ակցիայի առավելություններից», – նշել է “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ակցիայի շրջանակներում Hi-Line “Մեգա+” ծառայությանը միանալու պայմանգիր կնքելուց  բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը: Առաջին երեք ամիսների ընթացքում բաժանորդը չի կարող փոխել ծառայության սակագնային փաթեթը, իսկ հաջորդող 9 ամիսների ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել իր պայմանագիրը և անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող “Մեգա+” սակագնային փաթեթ:

“Մեգա+256”, “Մեգա+512” և “Մեգա+1024” սակագնային փաթեթներում գիշերային ժամերին սկսած 01:00-ից մինչև 09:00 կրկնակի անգամ ավելանում է ինտերնետ-տրաֆիկի արագությունը: “Մեգա+2048” ՍՓ-ում մուտքային կապուղու թողունակաությունը գիշերային ժամերին կավելանա մինչև 3 Մբ/վ, իսկ ելքային կապուղունը կկազմի 896 Կբ/վ:

Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է “Մեգա+” սակագնային փաթեթի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31