28/06/2011 16:31
ՀՈՒՆԱՍՏԱՆՆ ԱՐԴԵՆ ԴԵՖՈԼՏԻ ԵԶՐԻՆ Է
Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) փորձագետների հավաստմամբ` Հունաստանի համար անխուսափելի կլինի դեֆոլտը, եթե խորհրդարանի կողմից վերջնականապես չհաստատվի բյուջետային ծախսերը ևս 28 մլրդ եվրոյով կրճատելու ծրագիրը: Ներկայումս Հունաստանի խորհրդարանում այս ծրագրի շուրջ քննարկումներն ուղեկցվում են ցույցերով ու բողոքներով: Նշենք, որ այս երկրի խորհրդարանը «պարտավորված է» հաստատել ծրագիրը, քանի որ այն հանդիսանում է Հունաստանի համար հաստատված 12 մլրդ եվրո ընդհանուր ծավալով ֆինանսական օգնության նախապայմանը: Եթե բյուջետային ծախսերի կրճատման հերթական ծրագիրը չհաստատվի, ապա Հունաստանի դեֆոլտն անխուսափելի կլիներ արդեն հուլիս ամսին:
Հիշեցնենք, որ Հունաստանն` իր ֆինանսական խնդիրներով, հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատեց այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը: Ֆիանսական աջակցության դիմաց Հունաստանը պարտավորվել է կրճատել երկրի բյուջետային պակասուրդը և 2014 թվականին սահմանել այն ՀՆԱ-ի 4,9% մակարդակում:
19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
801.91
-24.41
10:50 20/06/26
10:30 20/06/26
20:24 19/06/26
