
FRITCH – 2011Թ.-ԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԸ ԿԿԱԶՄԻ 3,1%
Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը վերանայել է համաշխարհային տնտեսության աճի իր կանխատեսումները: Այսպես, նոր կանխատեսումների համաձայն՝ 2011 թվականի արդյունքներով համաշխարհային տնտեսությունը կգրանցի աճի համեմատաբար դանդաղ տեմպեր, քան կանխատեսվել էր մինչ այս: Սպասվում է, որ 2011 թվականին համաշխարհային տնտեսության աճը կկազմի մոտ 3.1%:
Միևնույն ժամանակ, գործակալությունը 2012-2013 թվականների համար կանխատեսում է համաշխարհային ՀՆԱ-ի աճ` 3%-3,4%-ի սահմաններում:
Գործակալությունը նշում է, որ համաշխարհային տնտեսության վերականգնման դադնաղ տեմպերը երկրների կենտրոնական բանկերին «կստիպեն» մի կողմից վարել համեմատաբար մեղմ ու խթանող դրամավարկային քաղաքականություն, մյուս կողմից՝ խիստ հսկողութուն սահմանել գների աճի վրա: