Աշխարհ

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
«ՀՈՒՆԱԿԱՆ» ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ՆԱՀԱՆՋՈՒՄ
29/06/2011 17:28
Կիսվել

«ՀՈՒՆԱԿԱՆ» ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ՆԱՀԱՆՋՈՒՄ

Հունաստանի խորհրդարանն առաջիկա օրերին պետք է քննարկի և քվեարկության ներկայացնի նոր հնգամյա ծրագիրը, որը նախատեսում է պետական ակտիվների վաճառք և դրամավարկային քաղաքականության խստացում: Ծրագրի հաջող իրագործման արդյունքում  Հունաստանի կառավարությունը նախատեսում է ներգրավել 78 մլրդ եվրո: Այս միջոցները կօգնեն  Հունաստանին պայքարել ողջ երկիրը «համակած» պարտքային ճգնաժամը:
 
Հիշեցնենք, որ վերջերս Հունաստանը կրկին ֆինանսական օգնություն էր ստացել Եվրամիությունից, սակայն այս միջոցները նույնպես բավարար չեղան երկրի առջև ծառայած ֆինանսական խնդիրները հաղթահարելու համար: Ներդողները, հետևելով Հունաստանի պարտքային ճգնաժամի զարգացմանը, վախենում են «Lehman Brothers պատմության» կրկնությունից:
 
Նշենք, որ նոր ծրագրի ընդունումը Հունաստանի համար հանդիսանում է ԱՄՀ-ից և ԵՄ-ից ևս 12 մլրդ եվրոյի օգնություն ստանալու նախապայման:
 
Հունաստանն` իր ֆինանսական խնդիրներով, հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատեց այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը: Ֆիանսական աջակցության դիմաց Հունաստանը պարտավորվել է կրճատել երկրի բյուջետային պակասուրդը և 2014 թվականին սահմանել այն ՀՆԱ-ի 4,9% մակարդակում:
AMP
28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39