Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՀ-Ն ԿՕԳՆԻ ԼՂՀ-ԻՆ` ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
30/06/2011 12:29
Կիսվել

ՀՀ-Ն ԿՕԳՆԻ ԼՂՀ-ԻՆ` ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Տնտեսվարողների գործունեության մեջ առավել հաճախ հանդիպող օրենսդրական խախտումներից Է անբարեխիղճ մրցակցության դրսևորումը: Ինչպես փաստում են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՀՀ ՏՄՊՊՀ)` այս կառույցի գործունեության ընթացքում  նման բազմաթիվ դեպքեր են բացահայտվել: Այս կապակցությամբ,  Հանձնաժողովի փորձն ու հմտությունները գործընկերներին փոխանցելու նպատակով հունիսի 27-29-ը Լեռնային Ղարաբաղ էին այցելել ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Հրայր Արամյանը և Հանձնաժողովի փորձագետներ Հայկ Վարդանյանը և Արմեն Հովհաննիսյանը: ԼՂՀ մրցակցային մարմնի աշխատակիցների հետ համատեղ նրանք դիտանցումներ են իրականացրել Ստեփանակերտի խոշոր առևտրային կետերում՝ տեղեկացնելով, թե անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման համար հատկապես ինչ խնդիրների վրա պետք է ուշադրություն դարձնել: Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մոնիտորինգի ընթացքում բացահայտվել են օրենքի խախտման մի քանի դեպքեր: ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Հ. Արամյանը, հիմնվելով օրենքի վրա, տեղեկացրել է, թե ինչ ընթացակարգով պետք է վարույթ հարուցել նման դեպքերում և ինչպիսին պետք է լինի գործի հետագա ընթացքը:

Ընդհանուր առմամբ, հանդիպման ընթացքում ՀՀ ՏՄՊՊՀ մասնագետները ԼՂՀ գործընկերներին փոխանցել են, թե ինչ կոնկրետ քայլեր պետք է իրականացվեն մրցակցային քաղաքականության, ապրանքային շուկաների ուսումնասիրության, մոնիտորինգների ճիշտ կազմակերպման և հատկապես անբարեխիղճ մրցակցության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ:

Տեղեկացնենք, որ ԼՂՀ տնտեսական մրցակցության պաշտպանության և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռևս փորձառություն չունի անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման ոլորտում, այդ իսկ պատճառով ՀՀ ՏՄՊՊՀ-ի  հետ նման ակտիվ համագործակցությունը օգնում է վեր հանել նաև այս դաշտում առկա մի շարք խնդիրները: 

AMP
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01