Տնտեսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿՆ Է
01/07/2011 11:18
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿՆ Է

Երեկ` հունիսի 30-ին, ՀՀ կառավարության արտագնա նիստի շրջանակներում, որը տեղի է ունեցել Վայոց ձորի Եղեգնաձոր մարզկենտրոնում, դարձյալ արծարծվել է պետական մարմինների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի հարցը, որի վերաբերյալ նիստի մասնակիցներին տեղեկություն է տվել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։ Նրա խոսքով` հանձնաժողովը փոքր և միջին բիզնեսի զարգացմանն աջակցելու, ինչպես նաև երկրի գործարարության գրավչության միջազգային վարկանիշը բարելավելու նպատակով պարզեցրել է էլեկտրական ցանցերին միացման գործընթացը, ՓՄՁ ներկայացուցիչների համար կրճատվել են միացման ժամկետը։ 

Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Անհրաժեշտ է, որպեսզի բոլոր մարմիններն ու նաև դուք վերահսկողություն իրականացնեք այս որոշման նկատմամբ, որպեսզի ամրագրված գործառույթներն ի կատար ածվեն։ Ցանկացած նմանատիպ որոշում ընդունելուն հաջորդող երկու-երեք ամիսներին անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի ղեկավարներն իրենց անձնական հսկողության տակ պահեն գործընթացը, մինչև որ այն սովորույթ դառնա»:

Կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ ՀՀ կառավարության նիստերին պարբերաբար անդրադարձ է կատարվելու  ծառայությունների որակին։ «Ցավոք, դեռևս կան բողոքներ, որ մեր ընդունած որոշումներն ի կատար չեն ածվում։ Ես ուզում եմ էկոնոմիկայի նախարարության ուշադրությունը հրավիրել արտահանման-ներմուծման գործառույթների վրա։ Կառավարությունը որոշում ընդունեց փոքր և միջին բիզնեսի ծախսերն էապես կրճատելու նպատակով։ Հիմա մենք բողոքներ ենք ստանում, որ այդ ընթացակարգերը չեն պահպանվում։ Պարզել է պետք` ինչ խախտումներ կան, ինչու այդ որոշումներն ի կատար չեն ածվում։ Շինարարության ոլորտում մենք էապես կրճատեցինք շինթույլտվությունների քանակը, քայլերը, ծախսատարությունը, սակայն անհրաժեշտություն կա ևս մեկ անգամ անդրադառնալ, տեսնել, թե իրական կյանքում ինչպես են մեր այդ որոշումերն ի կատար ածվում»։

AMP
15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88