Պակիստանը վերսկսել է առևտրական հաղորդակցությունն Իրանի հետ
Պակիստանի եւ Իրանի միջեւ Zero Point հսկիչ անցակետը, որտեղով իրականացվում են առետրային բեռնափոխադրումներ, վերսկսել է աշխատանքը տասնօրյա ընդմիջումից հետո: Այդ մասին հայտնել է Doon թերթը:
Հրատարակության տվյալներով՝ սահմանին հսկիչ անցակետը փակ է մնացել Իդ ալ Ադհա տոնի (զոհաբերության մուսուլմանական տոն, Կուրբան բայրամ – ծանոթ, խմբ.) ժամանակ: Նշվում է, որ առեւտրական հաղորդակցության վերսկսումից հետո, ապրանքները, որնք առավելապես պարենային են, ստացվում են սոսկ իրանական կողմից, մինչդեռ Պակիստանը վերջին օրերին «ոչինչ չի արտահանել Իրան», հաղորդել է ՏԱՍՍ-ը: