
«ԲԱՆՋԱՐԵՂԵՆԱՅԻՆ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ». ԻՍՊԱՆԻԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Որպես «բանջարեղենային խառնաշփոթի» վնասների փոխհատուցում` Իսպանիայի կառավարությունը մտադիր է Եվրամիությունից (ԵՄ) պահանջել 80 մլն եվրո: Վերլուծաբանների գնահատմամբ` վերջերս ողջ Եվրոպան համակած «բանջարեղենային խառնաշփոթի» արդյունքում Իսպանիայի գյուղատնտեսությունը կրել է մոտ 200 մլն եվրոյի վնաս:
Նշենք, որ այս իրադարձությունները կապված են Եվրոպայում տարածված աղիքային վարակի հետ: Բանջարեղենային վարակից Եվրոպայում մահացել է 50 մարդ: Ըստ նախնական վարկածի` վարակի աղբյուր են հանդիսացել Իսպանիայից արտահանված վարունգները, սակայն հետագայում այս լուրերը հերքվեցին: