Կրիպտո

USD BUY - 388.00+1.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 73.47+3.13 WTI - 69.38+3.32
COMEX:  GOLD - 2628.50+1.31 SILVER - 31.46+2.44
COMEX:  PLATINUM - 977.70+2.24
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.24-0.32 EUR/GBP - 1.0596+0.53
FOREX:  EUR/USD - 1.0596+0.53 GBP/USD - 1.2681+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43389.60-0.13 NASDAQ - 18791.81+0.60
STOCKS US: S&P 500 - 5893.62+0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 38220.85-1.09 TOPIX - 2691.76-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 19576.61+0.77 SSEC - 3323.85-0.21
STOCKS EUR:  FTSE100 - 8109.32+0.57 CAC40 - 7278.23+0.12
STOCKS EUR:  DAX - 19189.19-0.11
18/11/2024  CBA:  USD - 388.89+0.64 GBP - 491.13-0.86
18/11/2024  CBA:  EURO - 410.12-0.30
18/11/2024  CBA:  GOLD - 32155.48+109.09 SILVER - 383.35+9.00
ԱՄՆ գանձապետարանը բաց է սթեյբլքոյններ թողարկող ոչ բանկ հանդիսացող կազմակերպությունների համար. Կրիպտո՝ Bybit-ի հետ
20/07/2022 14:54
Կիսվել

ԱՄՆ գանձապետարանը բաց է սթեյբլքոյններ թողարկող ոչ բանկ հանդիսացող կազմակերպությունների համար. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Կոնգրեսը դիտարկում է ոչ բանկ հանդիսացող կազմակերպությունների համար սթեյբլքոյններ թողարկելու հնարավորություն, Նելլի Լիանգը, ԱՄՆ ֆինանսների նախարարության ներքին ֆինանսների գծով տեղակալը, ասում է, որ դա լավ է այն գործակալությունների համար, որոնք ժամանակին առաջարկել են թողարկողներին որակել որպես բանկեր:

Նախագահի Ֆինանսական շուկաների աշխատանքային խումբը, որն անցյալ տարի խորհուրդ էր տվել, որ սթեյբլքոյնները պատկանեն կարգավորվող բանկային ոլորտին, ամենևին կոշտ մոտեցում չունեն այն կրիպտո ֆիրմաների հանդեպ, ովքեր նույնպես հավակնում են հասնել այդ նշագծին, ասել է Լիանգը երկուշաբթի Վաշինգտոնում Ֆինանսական ծառայությունների ֆորումի միջոցառման ժամանակ:

«Այդ շրջանակում որոշակի ճկունություն կա», – ասաց նա լրագրողներին ֆորումում ելույթից հետո: «Այն նախատեսված է բաց լինելու համար և ոչ սահմանափակվելու ներկայիս բանկերով»:

Թեև գանձապետարանը և աշխատանքային խմբի կարգավորիչները ցանկանում են, որ բոլոր սթեյբլքոյն թողարկողները կարգավորվեն անվտանգության և կայունության համար, ինչպես կանոնավոր բանկերը, նրանք չպետք է ունենան դեպոզիտարիայի ապահովագրություն և կարող են լինել բանկային հոլդինգային ընկերությունների մասնաճյուղեր կամ դուստր ձեռնարկություններ, նշել է նա:

«Մենք ցանկանում էին նրանց բանկային համակարգ մտցնել, սակայն բանկային համակարգ ասելով՝ միշտ չէ, ավանդների ապահովագրությունը պետք է նկատի ունենալ,- մեկնաբանել է Լիանգը, ապա ավելացրել,- Թոքեններ թողարկողները, կապված լինելով այնպիսի ակտիվների հետ, ինչպիսին դոլարն է, չեն կարող վերահսկվել միայն իրենց պահուստների որակի համար, նրանց անհրաժեշտ է Կոնգրեսի նոր կարգավորող կառույց»:

Բանակցությունները Կոնգրեսում, որոնցում ներգրավված է եղել գանձապետարանը, դեռ վաղ փուլում են, թեև Ներկայացուցիչների պալատի Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովում հնարավոր օրինագիծը թեքվել է դեպի կանոններ սահմանելու ինչպես բանկերի, այնպես էլ ոչ բանկերի համար:

«Սրանք ավելին են, քան փողի շուկայի ֆոնդեր», – այսպես է որակել Լիանգը սթեյբլքոյն թողարկողներին, և, հետևաբար, նրանց անհրաժեշտ են նոր կանոնակարգեր, որոնք վերաբերում են նրանց նաև որպես վճարային ընկերություններ:

Ավելի վաղ Լիանգը ֆորումի հայտարարել էր, որ թվային ակտիվներն ունեն «վճարումները իսկապես հիմնովին բարեփոխելու ներուժ»:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

18/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.89
+0.64
Եվրո (EUR)
410.12
-0.30
Ռուբլի (RUR)
3.87
-0.03
Լարի (GEL)
142.50
+0.31
32155.48
+109.09
Արծաթ
383.35
+9.00