Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 393.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 59444.21+0.71 TOPIX - 3822.47-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 22841.62-1.95 SSEC - 3577.62-0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
19/11/2026  CBA:  USD - 360.94+0.53 GBP - 475.32+0.59
19/11/2026  CBA:  EURO - 397.25+1.88
19/11/2026  CBA:  GOLD - 43625-1081 SILVER - 530.56-22.16
Grayscale-ը կանխատեսել է՝ երբ սպասել կրիպտո ձմռան ավարտին. Կրիպտո՝ Bybit-ի հետ
22/07/2022 13:47
Կիսվել

Grayscale-ը կանխատեսել է՝ երբ սպասել կրիպտո ձմռան ավարտին. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Բիթքոինի արջային փուլը կավարտվի 250 օրից, եթե շուկայական ցիկլը կրկնվի: Նման հաշվարկներ են կատարել Grayscale Investments-ի վերլուծաբանները։

Փորձագետների գնահատումներով՝ բիթքոինի ցիկլերի տևողությունը միջինը չորս տարի է կամ մոտավորապես՝ 1275 օր:

Արջային փուլին անցնելու գործոնը իրացված գնի՝ շուկայականից ցածր անկումն է։ Խոսքը MVRV ցուցանիշի մասին է, որի մասին FokLog-ը խոսել է քարտերով։ 2021 թվականի մարտին փորձագետները դիտարկումից բացառեցին ազդանշանը՝ մատնանշելով COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած շոկը:

Վերջին անգամ իրացված գինը շուկայականից ցածր է եղել՝ 2022 թվականի հունիսի 13-ին։ Նախկինում այս վիճակը տևում էր միջինում 250 օր։ Հուլիսի 12-ի դրությամբ՝ փուլի մեկնարկից անցել է ընդամենը 21 օր։

Ըստ պատմական տվյալների՝ բիթքոինի աճի փուլերը ժամանակի ընթացքում ավելի են ընդլայնվել: Եթե ​​2012 թվականին շուկային գագաթնակետին հասնելու համար պահանջվում էր 603 օր, ապա 2016-ին և 2020-ին՝ համապատասխանաբար 786 և 952 օր։

Յուրաքանչյուր հաջորդ կրկնության ժամանակ տևողությունը ավելանում էր 180 օրով: Փորձագետները դա պայմանավորում են շուկայի աճող հասունությամբ:

Ընդհանուր առմամբ, 2016 թվականին բիթքոինին 2012 թվականի ամբողջական ցիկլը ձևավորելու համար պահանջվեց մոտ չորս տարի (այս դեպքերում՝ համապատասխանաբար 1290 և 1257 օր): 2012-ին գագաթնակետից 73%-ով, իսկ 2016-ին 84%-ով իջնելու համար պահանջվեց 391 և 364 օր:

2020 թվականի ընթացիկ ցիկլի տևողությունը հասել է 1198 օրվա (2022 թվականի հուլիսի 12-ի դրությամբ)։ Այսինքն՝ կարող է պահանջվել ևս մոտ չորս ամիս, մինչև վաճառքի գինը գերազանցի շուկայական գինը։

Ռեկորդային առավելագույնը գրանցվել է 222 օր առաջ։ Սա նշանակում է՝ ևս հինգից վեց ամիս գների անկում կամ կողային շարժում: Պատմականորեն, շուկայի անդունդը ամեն անգամ մեկ ամիս շուտ է գալիս, բացատրում են փորձագետները:

Հաշվի առնելով շուկայի պատմության կրկնությունը՝ ներկա մակարդակները երկարաժամկետ ներդրողների համար հնարավորություն են տալիս բացել դիրքերը, եզրակացրել է Grayscale Investments-ը:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

19/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.94
+0.53
Եվրո (EUR)
397.25
+1.88
Ռուբլի (RUR)
4.4154
+0.0348
Լարի (GEL)
139.17
+0.23
43625
-1081
Արծաթ
530.56
-22.16