ԵՎՐՈՊԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԳՆԱՃԻ ԴԵՄ. ԵԿԲ-Ն ԿՐԿԻՆ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
Եվրոպական կենտրոնական բանկը 0,25 տոկոսային կետով բարձրացրել է հաշվարկային տոկսադրույքը՝ սահմանելով այն 1,5% մակարդակում: Այս մասին նշվում է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Նշենք, որ տարեսկզբից սա արդեն տոկոսադրույքի երկրորդ բարձրացումն է: Այս տարվա ապրիլին ԵԿԲ բարձրացել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` մինչ այս շուրջ 3 տարի տոկոսադրույքը 1% մակարդակում անփոփոխ պահելուց հետո:
Հատկանշական է, որ ԵԿԲ-ի կողմից վերաֆինասավորման տոկոսադրույքի բարձրացումը սպասված էր. ամիսներ շարունակ լուրեր էին պտտվում, որ ԵԿԲ-ն պատրաստվում է կտրուկ քայլեր ձեռնարկել գնաճի դեմ պայքարում: Այս տեսանկյունից չի բացառվում, որ մինչ տարեվերջ տոկոսադրույքերը կրկին կբարձրանան: