
ՀՀ ԿԲ – ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ
Հուլիսի 4-9-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում հայաստանյան բանկերի կողմից գնվել է 73,958,962 ԱՄՆ դոլար` 368.7 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 86,298,566 ԱՄՆ դոլար` 369.96 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես «Բիզես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայության հետ կապերի ծառայությունից` «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ –ում նշված ժամանակահատվածում իրականացվել է5,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 369.10 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 369.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: