ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 5,35 ՄԼՐԴ ԵՎՐՈՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Բանկային սթրես-թեստերի արդյունքներից ելնելով` Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել Իռլանդիային խոշորագույն բանկերից մեկին՝ Bank of Ireland-ին, տրամադրել 5,35 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն: Վերջինս անհրաժեշտ է բանկին վարկերի և ավանդների միջև հարաբերակցության կայունացման համար: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Եվրահանձնաժովովը «կհետևի» տրամադրված միջոցների նպատակային օգտագործման ընթացքին: