Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԷԳՄՈՆՏ» ԽՄԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
12/07/2011 12:36
Կիսվել

ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԷԳՄՈՆՏ» ԽՄԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ֆինանսական հետախուզության մարմինների «Էգմոնտ» խմբի ներկայացուցիչներին` նախագահ Բոուդվին Վերհելստի գլխավորությամբ: Նրանք Հայաստան են ժամանել 2011 թ. հուլիսի 11-15-ն ընկած ժամանակահատվածում կառույցի լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը նշել է. «Ուրախ եմ, որ «Էգմոնտ» խումբն իր հերթական նիստը որոշել է անցկացնել Հայաստանում: Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում ընդունել բազմաթիվ երկրների պատվիրակություններ, քննարկել ֆինանսական հետախուզության մարմինների առջև ծառացած խնդիրները, առկա պրոբլեմները և հետագա անելիքները: Հայաստանը բավական լուրջ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, և համոզված ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնն այսօր համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին: Հայաստանի իշխանությունները մշտապես մեծ ուշադրություն են դարձրել փողերի լվացման խնդիրներին, և մեր երկրի վարկանիշն այդ տեսակետից միշտ համարվել է բարվոք»:

Բոուդվին Վերհելստը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և ներկայացրել «Էգմոնտ» խմբի գործունեության ուղղությունները: Նա անդրադարձել է կառույցի ընթացիկ լիագումար նիստում քննարկվող հարցերին, մասնավորապես, առկա մարտահրավերներին, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցության և տեղեկատվության փոխանակման միասնական ցանցի ձևավորման հեռանկարներին:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ փորձի փոխանակումը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում կնպաստի ֆինանսական հետախուզության անդամ մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

«Էգմոնտ» խումբը ստեղծվել է 1995 թ` նպատակ ունենալով համագործակցության միասնական հարթակ ձևավորել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով ստեղծված տարբեր պետությունների ֆինանսական հետախուզության ազգային մարմինների (ՖՀՄ) համար: «Էգմոնտ» խմբի հիմնական դերը կառույցին անդամակցող ՖՀՄ-երի միջև տեղեկատվության փոխանակման միասնական սկզբունքների և անվտանգ ցանցի գործարկումն ու զարգացումն է: Ներկայումս խմբին անդամակցում են շուրջ 120 պետությունների ֆինանսական հետախուզության մարմիններ:

AMP
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01