Կրիպտո

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-1.00
EUR BUY - 423.00+1.00 EUR SELL - 429.50+0.50
OIL:  BRENT - 86.80-2.26 WTI - 84.88-1.65
COMEX:  GOLD - 4215.00+1.00 SILVER - 67.86+6.21
COMEX:  PLATINUM - 1712.20-1.74
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2-0.02 EUR/GBP - 1.1565-0.07
FOREX:  EUR/USD - 1.1565-0.07 GBP/USD - 1.3406-0.06
STOCKS RUS:  RTSI - 1101.95+0.00
STOCKS US: DOW JONES - 51202.26+0.70 NASDAQ - 25888.84+0.31
STOCKS US: S&P 500 - 7431.46+0.50
STOCKS JAPAN:  NIKKEI - 66020.04+2.81 TOPIX - 3881.96+1.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24718.10+1.93 SSEC - 4031.51+1.12
STOCKS EUR:  FTSE100 - 10471.72+1.63 CAC40 - 8350.87+1.83
STOCKS EUR:  DAX - 24635.30+1.76
12/06/2026  CBA:  USD - 368.18-0.24 GBP - 493.73+1.45
12/06/2026  CBA:  EURO - 426.09+1.19
12/06/2026  CBA:  GOLD - 48235-1170 SILVER - 755.16-8.37
Polkadot և Cosmos ցանցերի միջև գործարկվել է խաչաձև շղթայական կամուրջ. Կրիպտո՝ Bybit-ի հետ
28/07/2022 10:40
Կիսվել

Polkadot և Cosmos ցանցերի միջև գործարկվել է խաչաձև շղթայական կամուրջ. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Moonbeam նախագծի թիմը, համագործակցելով DEX Osmosis-ի հետ, հնարավորություն է տալիս փոխանակել թոքեններ Polkadot և Cosmos էկոհամակարգերի միջև:

Խաչաձև շղթայական լուծման ենթակառուցվածքն ապահովվել է Axelar պրոտոկոլով: Ծրագիրն աջակցում է միջցանցային կամուրջին և սմարթ կոնտրակտների փոխգործունակության հարթակին: Առաջինը թույլ է տալիս փոխանցել թոքեններ ցանցերի միջև, իսկ երկրորդը թույլ է տալիս տեղակայել DeFi հավելվածներ տարբեր բլոկչեյնների վրա։

Ըստ հայտարարության, Polkadot-ին պատկանող DOT թոքենը կլինի Osmosis-ում հասանելի առաջին ակտիվը: Moonbeam-ն ակնկալում է ապագայում ընդլայնել թոքենների ցանկը:

«Axelar-ի հետ այս ինտեգրումը կարևոր քայլ է միջշղթայական փոխգործունակության հաստատման, ինչպես նաև Web3-ում միասնական իրացվելիության և օգտատերերի փորձը բերելու համար», – ասվում է գրառման մեջ:

Osmosis-ի համահիմնադիր Սանի Ագգարվալը Blockworks-ին տված հարցազրույցում ասել է, որ Polkadot-ին և Cosmos-ին որպես մրցակիցներ չի տեսնում։ Նրա խոսքով, դրանք պարզապես «տարբեր շրջանակներ են ապակենտրոնացված հավելվածների տեղակայման համար»։

«Այս փոխգործունակության  պրոտոկոլների ստեղծման իմաստը միայն փոքր էկոհամակարգերում փոխգործակցությունը չէ: Polkadot-ը մեծ դաշտ է, որն ունի շատ հետաքրքիր ակտիվներ: Մեր ծրագիրն է շարունակել միացնել բոլոր հնարավոր էկոհամակարգերը», – ավելացրեց Ագգարվալը:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

12/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
-0.24
Եվրո (EUR)
426.09
+1.19
Ռուբլի (RUR)
5.0686
-0.0278
Լարի (GEL)
138.67
-0.09
48235
-1170
Արծաթ
755.16
-8.37