
ՀՈՒՆԻՍԻՆ ԵՎՐԱԳՈՏՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 2,7%
2011 թվականի հունիսին Եվրագոտում գնաճը, տարեկան կտրվածքով, մնացել է նույն մակարդակի վրա՝ կազմելով 2,7%: Այս մասին հաղորդում է Եվրոպական վիճակագրական գործակալությունը: Ըստ հրապարակված տվյալների` հաշվետու ժամանակահատվածում Եվրագոտում գրանցված գնաճի ցուցանիշը լիովին համընկել է փորձագետների կանխատեսումերի հետ: Նշենք, որ Եվրագոտու անդամ երկրներում գնաճը վերջին շուրջ 3 տարիների կտրվածքով առաջին անգամ գերազանցել էր 2% մակարդակը 2010 թվականի դեկտեմբերին: