ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԳՆԱԼՈՎ ՎԱՏԱՆՈՒՄ Է
Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ Պորտուգալիայի տնտեսական վիճակը կսկսի վերականգնվել միայն 2013 թվականից: Ըստ ձևավորված սպասումների` ընթացիկ տարում սպասվում է Պորտուգալիայի տնտեսության 2,3% անկում, իսկ հաջորդ տարի՝ արդեն 1,7% անկում:
Միևնույն ժամանակ, պաշտոնական աղբյուրների կանխատեսումների համաձայն՝ 2011 թվականին երկրում մասնավոր սպառումը կկրճատվի 4,5%-ով, իսկ 2012 թվականին՝ 3,3%-ով՝ պայմանավորված երկրում հարկերի բարձրացման արդյունքում հասարակության գնողունակության կրճատմամբ: