PHILIPS-Ը ԿԻՍԱՄՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՎՆԱՍՈՎ
Հոլանդական Royal Philips Electronics N.V. ընկերությունն ամփոփել է 2011 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Կենցաղային տեխնիկայի արտադրությամբ առաջատար այս ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու այս վեց ամիսների արդյունքներով, նախորդ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, ընկերության վաճառքի ծավալներն աճել են շուրջ 1,4%-ով և կազմել 10,468 մլրդ եվրո: Նույն ժամանակաշրջանի արդյունքներով, սակայն, ընկերությունը գրանցել է1,2 մլրդ եվրոյի վնաս: Այս պայմաններում Philips-ը մտադիր է առաջիկա ամիսներին ընկերության ծախսերը կրճատել 500 մլն եվրոյով:
Հոլանդական Royal Philips Electronics N.V. ընկերությունը մանսագիտացած է կենցաղային տեխնկայի արտադրության մեջ և հանդիսանում է այս բնագավառի աշխարհի առաջատար ընկերություններից մեկը: