Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի՝ Ռուսաստանից ածխի մատակարարման էմբարգոն ուժի մեջ կմտնի օգոստոսի 10-ին
10/08/2022 13:42
Կիսվել

ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի՝ Ռուսաստանից ածխի մատակարարման էմբարգոն ուժի մեջ կմտնի օգոստոսի 10-ին

Եվրամիության տարածքով ՌԴ-ից ածխի եւ վառելիքի պինդ տեսակի մյուս հանածոների տեղափոխման եւ ԵՄ դրանց մատակարարման արգելքն ուժի մեջ կմտնի այսօրվանից:

ՌԴ-ից ածխի ներմուծման արգելքն օգոստոսի 10-ից կսահմանի նաեւ Մեծ Բրիտանիան: Ռուսաստանից ԵՄ ածխի մատակարարման Էմբարգոն սահմանվել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի շրջանակներում: «Պատժամիջոցների փաթեթը ներառում է ածխի եւ վառելիքի պինդ տեսակի մյուս հանածոների ձեռքբերման, ԵՄ ներմուծման կամ փոխանցման արգելք, եթե դրանք տեղի են ունենում Ռուսաստանից կամ արտահանվում են այնտեղից՝ սկսած 2022 թվականի օգոստոսից»,-նշվում է ԵՄ-ի փաստաթղթում: ԵՄ-ի մամուլի տեղեկագրի համաձայն, միության երկրներ ածխի ներմուծման ամենամյա ծավալը կազմում է 8 միլիարդ եվրո (ՌԴ-ից մատակարարումները կազմում են այդ գումարի մոտավորապես կեսը):

Ռուսաստանում ածխի արդյունահանումն այս տարվա վեց ամսվա ընթացքում մոտավորապես համապատասխանում է անցյալ տարվա մակարդակին, ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը հուլիսի կեսերին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը: Ավելի վաղ Էներգետիկայի նախարարությունը հաղորդել Էր, որ, բացասական կանխատեսմանը համապատասխան, որը նախանշված Էր, հաշվի առնելով Ռուսաստանից ածխի ներմուծման ԵՄ-ի լիակատար Էմբարգոյի ուժի մեջ մտնելը, ՌԴ-ում ածխի արդյունահանումը 2022 թվականի արդյունքներով կարող է 2021 թվականի արդյունքների համեմատությամբ կրճատվել 17 տոկոսով՝ հասնելով 365,1 մլն տոննայի: Արտահանումը կարող է նվազել 30 տոկոսով՝ մինչեւ 156 միլիոն տոննա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52