ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՆ ՄՇԱԿԵԼ ԵՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ «ՓՐԿՈՒԹՅԱՆ» ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Նոկոլա Սարկոզին Հունաստանին «փրկության» հարցում եկել են ընդհանուր համաձայնության` մշակելով Հունաստանի օգնության նոր ծրագիր: Վերջինս քննարկման կներկայացվի արդեն այսօր` Բրյուսելում ընթացող խորհրդաժողովի շրջանակներում:
Հիշեցնենք, որ առավել վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը քննարկում է Հունաստանի «փրկության» երեք հնարավոր տարբերակ, որոնցից յուրաքանչյուրը նպատակ է հետապնդում տարբեր ճանապարհներով օգնել լուրջ պարտքային խնդիրների առջև հայտնված այս երկրին: Նախատեսվում է, որ այս երեք տարբերակներից մեկն էլ հիմք դառնա ԵՄ-ի` Հունաստանի օգնության երկրորդ ծրագրի մեկնարկի համար: Տարբերակներից առաջինով առաջարկվում է «հունական» պարտքի հետգնում, երկրորդ տարբերակով՝ ֆրանսիական բանկերի կողմից Հունաստանի պետական պարտքի վերաֆինանսավորում: Օգնության ծրագրի երրորդ տարբերակը նախատեսում է ֆինասական ոլորտի «մեծ հարկահավաք»: