EBAY–Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 31%-ՈՎ
2011թ.-ի երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ամերիկյան ինտերնետային հսկա eBay-ի զուտ շահույթը կրճատվել է 31%-ով և կազմել 283 մլն ԱՄՆ դոլար: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կրճատվել է 29%-ով և կազմել 0,22 ԱՄՆ դոլար, իսկ հասույթն այս նույն ժամանակահատվածում կազմել թ 2.76 մլրդ ԱՄՆ դոլար:
Ամերիկյան eBay Inc. ինտերնետ-աճուրդային ընկերությունը, որը հիմնադրվել է 1995 թվականին, աշխատում է երեք հիմնական սեգմենտներում` ինտերնետ-առևտուր, էլեկտրոնային վճարումներ և հեռահաղորդակցություն; Ընկերությանն է պատկանում eBay.com կայքը: Ընկերության աշխատակիցների թիվը գերազանցում է 16 հազարը: