Կրիպտո

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69744.07+1.47 TOPIX - 4064.60+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23350.03+1.28 SSEC - 4043.64+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
03/07/2026  CBA:  USD - 367.79-0.41 GBP - 491.18+0.3
03/07/2026  CBA:  EURO - 421.01+0.93
03/07/2026  CBA:  GOLD - 48827+416 SILVER - 705.23+15.67
Bybit վերլուծական. Մայներները կրճատում են փոխանցումների ծավալները, Polkadot-ի aUSD սթեյբլքոյնը անկում է ապրում
16/08/2022 10:30
Կիսվել

Bybit վերլուծական. Մայներները կրճատում են փոխանցումների ծավալները, Polkadot-ի aUSD սթեյբլքոյնը անկում է ապրում

Օրվա գրաֆիկը

Հանգստյան օրերին ակտիվ կրիպտո շուկան հիմնականում քիչ ծավալներով դեպի կողք է շարժվել: BTC-ն խախտեց 25,000 դոլարի սահմանագիծը, հասնելով տեղական գագաթնակետին շուրջ 25,045 դոլար, որից հետո նահանջեց նախկին աջակցության մակարդակներին համախմբման համար: «No.1 կրիպտոարժույթը» այժմ վաճառվում է 24,000 դոլարի վերին դաշտում՝ վերջին օրվա ընթացքում 1,2% շահույթ արձանագրելուց հետո: BTC-ի ժամային գծապատկերում ձևավորվում է առանցքային անկումային գիծ՝ 24,400 դոլար աջակցությամբ: Քանի որ ժամային շարժվող միջին կոնվերգենցիան և դիվերգենցիան (MACD) թափ է հավաքում աճի գոտում, ցուլերը կսկսեն ավելի բարձր շարժվել, երբ BTC-ն փակվի 25,000 դոլարից բարձր առանցքային դիմադրության գոտում: Միևնույն ժամանակ, վերջին շաբաթներին մայներներից բորսայական փոխանցումների ծավալը զգալիորեն նվազել է, ինչը ցույց է տալիս թուլացող բաշխումը մայնինգի մնացորդների ամրապնդման շարունակական ճնշման պայմաններում: Այս մասին գրում է Bybit պաշտոնական բլոգը։

Շաբաթվա վերջին ETH-ը բարձրացավ 2,000 դոլար հոգեբանական արգելքից, բայց հետո հետ քաշվեց և համախմբեց կորուստները շուրջ 1,980 դոլարի սահմաններում: Քանի որ Միաձուլմանը շատ չի մնացել, stETH Lido-ն ETH-ի նկատմամբ դեռևս փոքր տարբերությամբ է թրեյդ արվում, բայց բացը դանդաղորեն փակվում է: Հիմնական ալտքոյնները ունեցել են բավականին խառը արդյունքներ, ընդ որում՝ SHIB-ը գլխավորում է առաջատարների աղյուսակը՝ վերջին 24 ժամվա ընթացքում տպավորիչ 30% շահույթով:

Հետ՝ դեպի ապագա

Անցած շաբաթ բարենպաստ մակրոտնտեսական տվյալները բարելավեցին շուկաները, քանի որ գնաճի տեմպերի նվազման սպասումների շնորհիվ դրսևորվեց ռիսկային ակտիվների որոշակի դրական տրամադրվածություն: Բացասական ֆինանսավորման տոկոսադրույքներով BTC-ի անժամկետ սվոփով պայմանագրերի թիվը նվազել է, ինչը արտացոլում է ալտքոյնների շուկայում աճող վստահությունը: Ֆյուչերսների շուկայում պահանջարկը աճում է, քանի որ բաց հետաքրքրությունը աճում է, իսկ բազիսային սփրեդը ընդլայնվում է: Սեպտեմբերյան Միաձուլումը (The Merge) դիտվում է որպես հիանալի կատալիզատոր, ինչի մասին վկայում են ETH օպցիոնների նոր OI առավելագույնները, ինչպես նաև ներդրողների պատրաստակամությունը վճարելու ռիսկի համար:

Այս մաիսն խոսում է ամբողջ քաղաքը

Մեկ այլ սթեյբլքոյն կորցրեց իր դիրքը հանգստյան օրերին: Polkadot-ի և Kusama-ի կողմից ապակենտրոնացված սթեյբլքոյն aUSD-ը ինչ-որ պահի 1 դոլարից իջել է մինչև 58 ցենտ, երբ Acala Network-ի հիմքում ընկած արձանագրությունում վրիպակ հայտնվեց: Համաձայն Acala-ի թվիթի՝ թիմը բացահայտել է խնդիրը որպես «iBTC/aUSD իրացվելիության ֆոնդի սխալ կազմաձևում», ինչը պատճառ է դարձել, որ aUSD-ի մեծ քանակությամբ սխալ մայնինգի: Թիմը հաստատել է, որ խնդիրը լուծված է և ներկայումս ներքին հետաքննություն է անցկացնում՝ տուժած հասցեները բացահայտելու համար:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

03/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.79
-0.41
Եվրո (EUR)
421.01
+0.93
Ռուբլի (RUR)
4.7586
+0.0375
Լարի (GEL)
139.29
+0.02
48827
+416
Արծաթ
705.23
+15.67