Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 392.00+0.50
EUR BUY - 406.00+0.00 EUR SELL - 411.00+2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԱՄՆ-ն և Թայվանը պայմանավորվել են աշնան սկզբին առևտրական բանակցությունների մեկնարկի շուրջ
18/08/2022 12:31
Կիսվել

ԱՄՆ-ն և Թայվանը պայմանավորվել են աշնան սկզբին առևտրական բանակցությունների մեկնարկի շուրջ

Միացյալ Նահանգները եւ Թայվանը պայմանավորվել են աշնանն առեւտրական բանակցություններ սկսել նոր առեւտրական նախաձեռնության շրջանակներում, հայտարարելով, որ իրենք ցանկանում են համաձայնությունների հասնել «տնտեսապես նշանակալից արդյունքներով»: Այդ մասին հաղորդում են ԶԼՄ-ները:

ԱՄՆ-ի առեւտրի հարցերով ներկայացուցչի գրասենյակը հաղորդել է, որ երկու կողմերը «փոխհամաձայնության են հասել բանակցային մանդատի շուրջ»: «Մենք պլանավորում ենք հետեւել հավակնոտ գրաֆիկին բարձր մակարդակի պարտավորությունների եւ նշանակալից արդյունքների հասնելու համար, որոնք բանակցային մանդատի շրջանակներում ընդգրկում են առեւտրի տասնմեկ բնագավառ, եւ որոնք կարող են կառուցել 21-րդ դարի ավելի արդարացի, բարգավաճող ու կայուն տնտեսություն»,-ասվում է Միացյալ Նահանգների առեւտրական ներկայացուցչի տեղակալի հայտարարության մեջ:

21-րդ դարում առեւտրի հարցում ամերիկա-թայվանյան նախաձեռնությունը Վաշինգտոնի եւ Թայբեյի կողմից հրապարակվել է ընթացիկ տարվա հունիսին: Այն նախատեսում է առարկայական բանակցություններ 11 հարցերի շուրջ. առեւտրի ծավալներ մեծացում, կարգավորման նորմեր, գյուղատնտեսություն, կուռուպցիայի դեմ պայքար, աջակցություն փոքր ու միջին բիզնեսին, թվային առեւտուր, աշխատավորների իրավունքներ, շրջակա միջավայրի պաշտպանություն, ստանդարտացում, պետական ձեռնարկություններ եւ ոչ շուկայական մեթոդներ ու կանոններ: Դիտորդները կարծում են, որ բանակցությունները Վաշինգտոնի կողմից կղզուն աջակցելու ջանքերի եւս մեկ վկայությունն են Չինաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին, որը պայմանավորված է օգոստոսի ամսին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի եւ ամերիկացի կոնգրեսականների պատվիրակության՝ Թայվան այցերով:

ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչների կողմից կղզի այցելությունն առաջացրել է Պեկինի կտրուկ բացասական արձագանքը, որը ԱՄՆ-ի վարչակազմի այդ գործողությունները որակել է որպես սադրիչ, որոնք խախտում են Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այցերին ի պատասխան Չինաստանը Թայվանի շրջանում անցկացրել է մի շարք զորավարժություններ՝ հրետանային գնդակոծություններով եւ հրթիռային արձակումներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75