Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Փորձագետները նշել են, թե երբ բիթքոինը կվերադառնա իր 69,000 դոլար արժեքին
19/08/2022 17:11
Կիսվել

Փորձագետները նշել են, թե երբ բիթքոինը կվերադառնա իր 69,000 դոլար արժեքին

2021թ. նոյեմբերին՝ իր հայտնվելուց 12 տարի անց, բիթքոյնը հասավ իր պատմական առավելագույնին՝ շուրջ 69,000 դոլար: 2022թ. հունվարի 1-ին կրիպտոարժույթը վաճառվում էր 46,200 դոլարով, իսկ հունիսին գինն ընկավ մինչև 17,600 դոլար:

Կիրակի օրը՝ օգոստոսի 14-ին, բիթքոյնի փոխարժեքը հունիսի 13-ից ի վեր առաջին անգամ հասել է 25,000 դոլարի: Օգոստոսի 16-ին Մոսկվայի ժամանակով 18:30-ի դրությամբ, առաջին կրիպտոարժույթը վաճառվում է 23,700 դոլարով՝ վերջին 1 օրվա ընթացքում գնանկելով 1,5%-ով։

Կրիպտոարժույթների կողմնակիցներն ու քննադատները տարբեր կանխատեսումներ են առաջարկում, թե որ ուղղությամբ կշարժվի բիթքոjնի փոխարժեքը և ինչ մակարդակների այն կարող է հասնել: Անցյալ շաբաթ Euro Pacific Asset Management-ի շուկայի գլխավոր ստրատեգ Փիթեր Շիֆն ասաց, որ բիթքոյնն այլևս չի վերադառնա իր պատմության ամենաբարձր մակարդակին՝ 69,000 դոլար: Նրա կարծիքով կրիպտոարժույթի գինը կնվազի մինչև անգամ 10,000 դոլարից ցածր:

Օգոստոսի սկզբին Galaxy Digital կրիպտոարժույթների ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Մայք Նովոգրացը հայտարարեց, որ բիթքոյնի գինը մինչև տարեվերջ կլինի 20,000-30,000 դոլարի սահմաններում:

Փորձագետները RBC-Crypto-ի հետ կիսվել են իրենց տեսակետներով, թե ինչպես է բիթքոյնի գինն իրեն դրսևորելու, և երբ առաջին կրիպտոարժույթը կվերադառնա իր պատմական գագաթնակետին:

Առաջիկա 12 ամիսների հորիզոնում դժվար թե հնարավոր լինի վերադառնալ պատմական առավելագույնին, ասում է Ռուսաստանում TradingView հարթակի զարգացման տնօրեն Վիտալի Կիրպիչևը: Ըստ նրա՝ դրա պատճառը և՛ հիմնարար է, և՛ տեխնիկական։ Փորձագետը հիմնարար գործոններով է պայմանավորել ԱՄՆ-ում և Եվրոպայում փողի արժեքի աճը (հիմնական դրույքաչափերի աճը): Սա սահմանափակում է ներդրողների «ախորժակը» ռիսկի, այդ թվում՝ բիթքոյնի նկատմամբ, բացատրել է Կիրպիչևը։

«Չնայած գոյություն ունեցող «թվային ոսկի» պիտակին` բիթքոյնը դեռ չի դարձել պաշտպանական ակտիվ: Բայց ոչինչ չի խանգարում նրան հետագայում դառնալ այդպիսին»,- նշել է մասնագետը:

Խոսելով տեխնիկական գործոնների մասին՝ Կիրպիչևը խոստովանել է, որ բիթքոյնի ներկայիս անկայունության դեպքում 6 ամսվա ընթացքում դրա գինը կարող է փոխվել 20,000 դոլարով, իսկ եթե անկայունությունը չաճի, ապա պատմական առավելագույնին մոտենալը տեղի կունենա ոչ շուտ, քան 1 տարի հետո:

«Բիթքոյնը հետևում է ամերիկյան ֆոնդային բորսաների ընթացքին, դա վաղուց է նկատվում՝ ինդեքսների աճի ժամանակ աճում է նաև բիթքոյնի գինը, աշնանը նվազում է», – նշել է AMarkets-ի վերլուծական բաժնի ղեկավար Արտեմ Դևը։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ ֆոնդային շուկայում նվազման միտումը երկար ժամանակ է ինչ կա, քանի որ ԱՄՆ-ում գնաճի դինամիկան խոստանում է Fed-ի փոխարժեքի հետագա աճ և, համապատասխանաբար, տեխնոլոգիական հատվածի գնանշումների նվազում։

Փորձագետը նշեց, որ տարբեր գնահատականներով ԱՄՆ-ում ֆոնդային ինդեքսների վերականգնումը, որոնք տարեսկզբից կորցրել են ավելի քան 10%, կտևի առնվազն 3 տարի։ Սա նշանակում է, որ ռեկորդային մակարդակների վերականգնման նույն ժամանակահատվածը կարելի է կանխատեսել բիթքոյնի համար, կանխատեսել է Դևը: Նրա կարծիքով՝ ամենայն հավանականությամբ, կրիպտոարժույթը 60,000 դոլարից բարձր կգնանշի միայն 2025թ.-ին։

Տարեցտարի մենք տեսնում ենք, որ կրիպտոարժույթի ոչ զրոյական մնացորդներով հասցեների թիվն աճում է, ասում է exmo.com-ի զարգացման տնօրեն Մարիա Ստանկևիչը։ Նա բացատրեց, որ այս փաստն ազդանշան է, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են վստահում բիթքոյնին, ավելանում է օգտատերերի ընդհանուր թիվը և դրամապանակները։

«Հիմա, թեև գնի կտրուկ նվազում կա, բայց ոչ զրոյական հասցեների թիվը հասել է պատմական առավելագույնին», – նշեց փորձագետը։ Նրա խոսքերով՝ մարդկանց կողմից բիթքոյնի ընդունումը և այդ ակտիվն օգտագործելու վճռականությունը նկատելի են դարձել։

Ստանկևիչը հայտարարել է, որ այնպիսի գործոններ, ինչպիսիք են S&P 500 ֆոնդային ինդեքսի աճը, դրական լուրերը համաշխարհային տնտեսություններից, նոր քաղաքական լարվածության բացակայությունը, կրիպտոարժույթների զանգվածային ընդունումն ու օրինականացումը, խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների, այդ թվում՝ բանկերի ժամանումը, ի վերջո կհանգեցնեն բիթքոյնի աճին:

«Սակայն ներկայիս իրավիճակը աշխարհում (ինչպես գլոբալ, այնպես էլ կրիպտոարժույթների ոլորտում) չափազանց բարդ է, որպեսզի վստահորեն կանխատեսել բիթքոյնը 100,000 կամ 200,000 դոլար մակարդակում, ինչպես 2 տարի առաջ էր», – խոստովանել է փորձագետը։ Նրա կարծիքով՝ մեծ թվով սնանկացումները, ելքի խարդախությունները և կրիպտո ընկերության կործանումը դժվարացնում են հասկանալը, թե որտեղ ենք մենք լինելու 6 ամսից կամ անգամ 1 տարուց:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2