
FOREX CLUB. ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱԼՅՈՒՄԻՆԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
Ընթացիկ տարվա հունիս ամսվա արդյունքներով համաշխարհային շուկայում ալյումինի արտադրության ծավալները կրճատվել են 3,18%-ով և կազմել 2098 հազ. տոննա: Ինչպես փաստում են վերլուծաբանները` նման զարգացումը հիմնականում պայմանավորված է եղել Ասիայի, Արևելյան Եվրոպայի, Հարավային Ամերիկայի և Պարսից ծոցի երկրներում ալյումինի արտադրության ծավալները կրճատմամբ: Միևնույն ժամանակ, ալյումինի գնանշման վրա լրացուցիչ ազդեցություն են ունենցել նաև ԱՄՆ-ի և Չինաստանի մակրոտնտեսական ցուցանիշները, ինչպես նաև Լոնդոնի բորսայի մետաղական պահուստների կրճատումը:
FOREX CLUB–ի վերլուծաբանների կարծիքով` կարճաժամկետ հեռանկարում ալյումինի գնանշումները կտատանվեն 2460-2720 ԱՄՆ դոլար/տաննայի սահմաններում: