Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ՊԵԿ պատվիրակությունը Մինսկում մասնակցել է ԱՊՀ հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նիստին
23/08/2022 11:49
Կիսվել

ՊԵԿ պատվիրակությունը Մինսկում մասնակցել է ԱՊՀ հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նիստին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Մինսկում մասնակցել է ԱՊՀ հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի հերթական նիստին։

ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՀԽ) 21-րդ նիստը կայացել է Բելառուսի Հանրապետության պետական հսկողության կոմիտեի ֆինանսական հետաքննությունների դեպարտամենտի ղեկավարի նախագահությամբ։ 

Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի հարկային հետաքննության մարմինների ղեկավարները։ Քննարկվել են 2019-2023 թթ հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների ԱՊՀ միջպետական ծրագրի կատարման ընթացքը և ՀՀՄՀԽ ընթացիկ աշխատանքային ծրագրերը։ Կողմերը ներկայացրել են իրենց երկրների տնտեսական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացրած գործունեությունը և կուտակած փորձը, այդ թվում՝ «Հարկային հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի իրագործումը, տնտեսական հանցագործությունների և իրավախախտումների նոր սխեմաների բացահայտման մասով փորձի փոխանակության ընթացքը։ 

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը նիստին ներկայացրել է վարչության կողմից 2021 թ իրականացված գործունեությունը։

Կողմերն անդրադարձել են բազմակողմ հետաքրքրություն առաջացնող հարցերին, մասնավորապես, 2020-2022 թ.թ ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագրի շրջանակում ձեռնարկված միջոցառումներին։ Քննարկել են նաև համացանցի և թվային վճարման միջոցների օգտագործմամբ իրականացվող տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների հակազդման պրակտիկային, դրամական միջոցների ապօրինի շրջանառությանը և ապօրինի խաղային բիզնեսի հակազդմանը վերաբերող հարցեր։

ՀՀՄՀԽ նիստի շրջանակում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է նաև Բելառուսի ֆինանսական հետաքննության մարմնի հիմնադրման 30-ամյակին նվիրված տոնակատարություններին։ Պատվիրակության ղեկավար, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը պարգևատրվել է Բելառուսի ֆինանսական հետաքննության մարմինների 30-ամյակին նվիրված հոբելյանական մեդալով։

Նախատեսվում է, որ ԱՊՀ անդամ պետությունների հարկային հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2023 թվականին Երևանում՝ ՀՀ ՊԵԿ նախագահությամբ։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37