Գերմանիայում գազապահեստարանների լցվածության մակարդակը գերազանցել է 80 տոկոսը
Գերմանիայի գազապահեստարանների լցվածության մակարդակը գերազանցել է 80 տոկոսը: Այդ մասին հաղորդվում է ԳԴՀ-ի դաշնային ցանցային գործակալության ամենօրյա զեկույցում:
«Շարունակվում է գազի ներմղումը (գազապահեստարաններ): Գազապահեստարանների լցվածության ընդհանուր մակարդակը կազմում է 80,14 տոկոս»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Գերմանիայում խոշորագույն «Ռեդեն» գազի ստորգետնյա պահեստարանը, որն ավելի վաղ դուստր ընկերությունների միջոցով պատկանում Էր «Գազպրոմ»-ին, եւ որտեղ ապրիլին գազը 1 տոկոսից պակաս ծավալի էր, ներկայում լցված է 61,16 տոկոսով: Կարգավորիչը հավելել Է, որ ներկայում գազի մատակարարումները Գերմանիա կայուն են:
Գազի հոսքը «Հյուսիսային հոսքից» ներկայում կազմում է առավելագույն կարողության շուրջ 20 տոկոսը:
Գերմանիան ավելի վաղ ընդունել է օրենսդրական ուղղումներ, որոնք գազապահեստարանների օպերատորներին պարտավորեցնում են դրանք մինչեւ հոկտեմբեր լցնել 85 տոկոսով, իսկ մինչեւ նոյեմբեր՝ 95 տոկոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: