Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
ՀԱՅԱՍՏԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԳՐԵԹԵ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ ԵՆ
27/07/2011 11:38
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԳՐԵԹԵ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ ԵՆ

2011 թվականի առաջին կիսամյակում հանրապետություն է ներմուծվել 13 989 ավտոմեքենա, որոնցից 1109-ը` ՌԴ արտադրության: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից` հաշվետու այս վեց ամիսներին Հայաստան ներմուծված ավտոմեքենաների գերակշիռ մասը` ներմուծված ավտոմեքենաների 54%-ը (7514 ավտոմեքենա), մինչև 5 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ են:
 
Միևնույն ժամանակ, հունվար-հունիս ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել  5-10 հազար դոլար արժողությամբ 3534 ավտոմեքենա, 10-15 հազար դոլար արժողությամբ`  1061 ավտոմեքենա, 15-30 հազար դոլար արժողությամբ` 1109 ավտոմեքենա, և 30 հազար դոլարից ավել արժողությամբ` 771 ավտոմեքենա:
 
Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ ներմուծված ավտոմեքենաների թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի քան կրկնապատկվել է (2010 թվականի առաջին վեց ամիսների արդյունքներով ներմուծվել էր 8143 ավտոմեքենա):
 
Հատկանշական է, որ նախորդ տարիներին հանրապետություն ներմուծված ավտոմեքենաների վիճակագրության վերլուծության արդյունքում ի հայտ է գալիս հետաքրքիր միտում: Այսպես, 2001-2007 թվականների ընթացքում ՀՀ ներմուծվել են առավելապես մինչև 5 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ, իսկ ճգնաժամային տարիներին` 2008 և 2009 թվականններին, հանրապետություն առավել շատ ներմուծվել են 5-10 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ: 2010 թվականին ավտոմեքենաների ներմուծման «գնային» այս ցուցանիշը վերադարձել է իր մինչճգնաժամային մակարդակին և արդեն 2011 թվականի առաջին վեց ամիսներին պահպանել այդ միտումը:
14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41