
NISSAN ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 20%-ՈՎ
2011-2012 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքներով ճապոնական Nissan Motor Co. ընկերության զուտ շահույթը կրճատվել է 20%-ով և կազմել 85,02 մլրդ յեն կամ 1,09 մլրդ ԱՄՆ դոլար:
Փորձագետների հավաստմամաբ՝ ընկերության զուտ շահույթի կրճատման հիմական պատճառը ընթացիկ տարվա մարտի 11–ին Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն էր, ինչպես նաև յենի արժևորումն ու հումքի գների բարձրացումը:
Նշենք, որ Nissan Motor-ն հանդիսանում է Ճապոնիայի խոշորագույն ավտոարտադրողներից մեկը: