ՀԻՄՆՎԵԼ Է ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀՀ կառավարության որոշմամբ հիմնվել է «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ, որը զբաղվելու է բնակչության շրջանում կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման և հանրային կրթության մեծածավալ ծրագրի իրականացմամբ։ Դրա նպատակն է բարձրացնել բնակչության տեղեկացվածության մակարդակը, ինչը, կառավարության հավաստմամբ, իրականացվող բարեփոխման հաջողության գրավականն է։
Միևնույն ժամանակ, երկու այլ որոշումներից մեկով գործադիրը սահմանել է «Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ֆինանսական գործիքներում ներդրման քանակական և արժութային սահմանափակումները», որոնց նպատակն է ակտիվների ներդրումների արդյունավետ դիվերսիֆիկացումը և ռիսկերի նվազեցումը, մյուսով` «ՀՀ կենսաթոշակային բարեփոխման ծրագրի» չափանիշները համապատասխանեցրել միջազգային լավագույն փորձին: