BOEING-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 20% ԱՃ
2011 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով ամերիկյան Boeing ավիաընկերության զուտ շահույթն աճել է 20%-ով և կազմել 941 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 1,25 ԱՄՆ դոլար:
Մի շարք փորձագետների կարծիքով՝ շահույթի կտրուկ աճը պայմանավորված է մարդատար ինքնաթիռների արտադրության ծավալների աճով: Նշենք, որ այս ուղղությունից հասույթի աճը կազմել է 19%, որն ապահովել է ընկերության եռամսյակային շահույթի զգալի մասը՝ 8,84 մլրդ ԱՄՆ դոլար:
Ամերիկյան Boeing ընկերությունն իր ոլորտում հանդիսանում է աշխարհի առաջատար ընկերություններից մեկը: Ընկերությունը արտադրում է տրանսպորտային միջոցներ, հեռահաղորդակցության արբանյակներ, քաղաքացիական և ռազմական ինքնաթիռներ: Boeing-ն ապահովում է ավիաարտադրանքի համաշխարհային պահանջարկի 75%-ը: