Հրապարակվել է «Ամբերդ» տեղեկագրի նոր համարը
Թողարկվել է «Ամբերդ» տեղեկագրի հերթական համարը: Ընթացիկ տարում սա ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի երրորդ համարն է:
«Տնտեսության զարկերակ», «Ֆինանսական համակարգ», «Հարկաբյուջետային շրջանակ», «Սոցիալական քաղաքականություն», «Շուկաներ և մրցակցություն», «Քաղաքային տնտեսություն», «Կրթություն, նորարարություն, գիտելիք», «Հայաստան և աշխարհ», «Աշխարհաքաղաքական քրոնիկոն», «Անվտանգություն և մարտահրավերներ», «Հայ հասարակության տեսլականը», «Իսկ դուք գիտե՞ք, որ…». սրանք են «Ամբերդ» տեղեկագրի նոր համարի խորագրերը:
Վերոնշյալ թեմաներով արված մասնագիտական վերլուծություններին կարող եք ծանոթանալ այստեղ: