Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՁԵՌՔ Է ԲԵՐՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ»
02/08/2011 11:33
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՁԵՌՔ Է ԲԵՐՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն, ով աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական հանրապետությունների տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտին, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը և տեղական ներուժի արդյունավետ օգտագործմանը: Երկուստեք նշվել է ներհայկական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես հայկական երկու հանրապետությունների համաչափ տնտեսական զարգացման կարևորագույն հիմքերից մեկը:

Հանդիպումից հետ լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման պաշտոնական այցելությունները Լեռնային Ղարաբաղ հնարավորություն են տալիս ճշգրտել երկկողմ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Ըստ նրա` ղարաբաղյան իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ առաջին հերթին անդրադարձ է կատարվում նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին, նրանց կատարմանը, այնուհետև ռազմավարական ծրագրերին` ապագա համագործակցության և ԼՂ-ի տնտեսության զարգացման հեռանկարային հնարավորություններին: 

Վարչապետի խոսքով` Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ քնարկվել են սոցիալ-տնտեսական խնդիրներ: «Այս տեսակետից չափազանց կարևոր եմ համարում նման հանդիպումները, քանի որ կարողանում ենք հստակեցնել ամեն ինչ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարն այցելել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի փայտավերամշակաման գործարան` բրիկետների արտադրամաս, որտեղ կազմակերպվում է բիովառելիքի արտադրություն: 

Անդարադառնալով այս ծրագրին` կառավարության ղեկավարը նշել է.«Լեռնային Ղարաբաղի տնտեսական համակարգը ձեռք է բերում կայունություն, որովհետև տարբեր իրավիճակներում տնտեսական համակարգը պետք է կարողանա ապահովել իր կայուն զարգացումը: Այդ տեսակետից այս ծրագիրը ես համարում եմ խիստ հեռանկարային, առաջին հերթին ազգային անվտանգության տեսակետից: Երկրորդ` այս ծրագիրն ունի մուլտիպլիկատիվ ազդեցություն, որովհետև նպաստում է տնտեսական զարգացմանը, տեղական հումքի օգտագործմանը, ստեղծում նոր աշխատատեղեր: Բացի այդ, ծրագիրը նպաստելու է, որպեսզի անտառային տնտեսությունն արդյունավետ ձևով կառավարվի, և այդ տեսակետից էլ կարծում եմ, որ այն ճիշտ ընտրված ծրագիր է: Երրորդ` այն ունի ակնհայտ տնտեսական ազդեցություն, որովհետև էներգետիկայի ոլորտում ծախսատարությունը կնվազի առնվազն 30 տոկոսով, ինչը նշանակում է, որ արտադրողականությունը և արդյունավետությունը կարող են աճել, որի արդյունքում, բնականաբար, կունենանք նաև բյուջետային լուրջ ազդեցություն: Այս բոլոր երեք համադրումներն իրար հետ թույլ է տալիս մեզ գնահատել, որ այս ծրագիրն արդյունավետ և կարևոր է Լեռնային Ղարաբաղի համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Ըստ նրա` Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ամենակարևոր խնդիրներից մեկը` գյուղատնտեսության զարգացման ճիշտ մոդելի ընտրության և այդ համատեքստում` նաև անասնապահության զարգացման հարցը: «Մենք ներկայացրել ենք այն փորձը, որ այսօր Հայաստանում առկա է: Մասնավորապես, Համաշխարհային բանկի հետ 55 համայնքներում անասնապահական ծրագրեր ենք իրականացնում, ներդրվում են արոտավայրերի արդյունավետ կառավարման սխեմաներ, և այդ փորձը, կարծում եմ, կարող է հետաքրքրիր լինել ԼՂ-ի համար: Մյուս կողմից` մեզ համար ևս չափազանց կարևոր է ԼՂ-ի փորձը, մասնավորապես, գյուղտեխնիկայի համալրման և շահագործման առումով»,- ասել է կառավարության ղեկավարը: 

Անդրադառնալով ԼՂ-ի տնտեսական իրավիճակին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր առկա ցուցանիշները հույս են ներշնչում, որ մոտակա տարիների ընթացքում Արցախի տնտեսությունն ունենալու է կայուն զարգացման տեմպեր: «Նախորդ տարիների ընթացքում էլ արձանագրված աճի տեմպերը բավական տպավորիչ են: Կուտակված պոտենցիալը ևս ցույց է տալիս, որ կայուն զարգացում է լինելու տնտեսական համակարգում և՛ այս, և՛ ապագա երեք տարիների ընթացքում», – ասել է վարչապետը:

Նշենք, որ  վարչապետ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արդարադատության և գյուղատնտեսության նախարարներ Հրայր Թովմասյանը և Սերգո Կարապետյանը, այցելել է Ասկերանի շրջան: Վարչապետը եղել է Ավետարանոց գյուղի փայտավերամշակման, բրիկետների և վառարանների արտադրամասերում, ապա` «Արցախ ֆրուտ» պահածոների գործարանում: Տիգրան Սարգսյանն այցելել է ձեռնարկություններ` ծանոթացել վերջիններիս արտադրական գործընթացներին, առաջիկա ծրագրերին: Կառավարության ղեկավարը եղել է նաև Խնապատի տոհմային կայանում:

AMP
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01