Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԲՅՈՒՐՈԿՐԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԿԿՐՃԱՏՎԵՆ 30%-ՈՎ»
01/09/2011 15:10
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԲՅՈՒՐՈԿՐԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԿԿՐՃԱՏՎԵՆ 30%-ՈՎ»

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում գործադիրը հավանություն է տվել «ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհուրդ ստեղծելու և տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման մասին» ՀՀ Նախագահի հրամանագրին։ Վերջինս բխում է երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրավերները դիմակայելու գործում տնտեսության մրցունակությունը որակական նոր մակարդակի հասցնելու, ինչպես նաև տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից։ 

Մասնավորապես, նախատեսվում է գործարար միջավայրը և շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, ինչպես նաև դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման նպատակով ստեղծել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհուրդ, «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ, հաստատել Արդյունավետ կառավարման օրակարգ։ Ենթադրվում է, որ ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող խորհրդի կազմ կընդգրկվեն ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականը, ՀՀ արդարադատության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների նախարարները։ 

Ընդունված որոշման առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Պայմանականորեն մենք սա անվանում ենք գիլյոտինի համակարգ։ Ստեղծվող խումբն ըստ ոլորտների անցնելու է բիզնես գործընթացներով։ Մենք կրճատելու ենք այդ բիզնես գործառույթները՝ նպատակ ունենալով կրճատել բյուրոկրատական քաշքշուկը, ավելորդ գործառույթները, կրկնությունները, անիմաստ թույլտվությունները։ Ծրագրում ենք, որ բյուրոկրատական գործառույթներն առնվազն 30 տոկոսով կկրճատվեն։ Այս ոլորտում կա միջազգային հարուստ փորձ, աշխատել ենք միջազգային փորձագետների հետ, իսկ էկոնոմիկայի նախարարությունը բանակցություն է վարել դոնորների հետ։ Տեղի է ունեցել վերջիններիս հավաքը, որը քննարկել է այս հայեցակարգը, և մենք ստացել ենք միջազգային կազմակերպությունների աջակցությունը, նաև գրանտային միջոցներ, որպեսզի նորաստեղծ կառույցն ունենա ֆինանսավորում ու լիակատար կերպով սկսի իրականացնել այս միջոցառումը։ Եթե երկարաժամկետ հեռանկարով դիտարկենք այս խնդիրը, ապա սրա արդյունքում անհրաժեշտություն է լինելու կրճատել պետական ապարատը, ավելորդ աշխատատեղերը, բաժինները, վարչությունները և մատուցվող ծառայությունները։ Իհարկե, սրա արդյունքում կբարձրացվի աշխատանքի որակը, ինչպես նաև կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։ Սա արմատական բարեփոխումներ իրականացնելու լավագույն գործիքներից մեկն է լինելու»։

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21