Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
ԳՏՏԿ-ն և NVIDIA-ն կհամագործակցեն
06/09/2022 13:47
Կիսվել

ԳՏՏԿ-ն և NVIDIA-ն կհամագործակցեն

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարում է NVIDIA-ի հետ նոր համագործակցության մասին, որի արդյունքում սեպտեմբերից Երևանում և մարզերում ԳՏՏԿ-ի ուսանողների համար հասանելի կլինեն NVIDIA Deep Learning ինստիտուտի (DLI) հայտնի դասընթացները։

NVIDIA-ի աջակցությամբ, ԳՏՏԿ-ն ներդրել է վերջինիս կրթական ծրագիրը՝ NVIDIA DLI Teaching Kits-ը, որն ուսանողներին տրամադրում է անվճար հասանելիություն դասախոսություններին, պրակտիկ վարժություններին, GPU ամպային ռեսուրսներին և այլն:

NVIDIA DLI ծրագիրը ստեղծվել է առաջատար ակադեմիական գործընկերների, հետազոտողների և պրոֆեսորների հետ համատեղ: Նրանց թվում են պրոֆեսոր Յան Լեկունը և նրա թիմը՝ Նյու Յորքի համալսարանից, Օքսֆորդի համալսարանը և Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտը:

Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել NVIDIA-ի երկու հիմնական դասընթացներին՝ Deep Learning Fundamentals և Fundamentals of Accelerated Computing with CUDA C/C++:

Հայ ուսանողներին խրախուսելու նպատակով, ԳՏՏԿ-ն կիսով չափ կվճարի բոլոր մասնակիցների ուսման վարձը: Կին մասնակիցները կստանան լրացուցիչ զեղչ, իսկ պատերազմի մասնակիցները ծրագրին կմասնակցեն անվճար:

Ծրագիրը հասանելի է Հայաստանի բուհերի այն ուսանողների համար, որոնք սովորում են համակարգչային գիտության կամ հարակից ուղղություններում և ցանկանում են բարելավել իրենց գիտելիքները Deep Learning Fundamentals և Fundamentals of Accelerated Computing with CUDA C/C++ ուղղությունում: Դասերին հնարավոր է մասնակցել ինչպես լսարանային ձևաչափով, այնպես էլ առցանց։

NVIDIA DLI թեմաներից բացի, մասնակիցները կաշխատեն փոքր ծրագրերի վրա, որոնց հիման վրա կչափվի նրանց առաջադիմությունը: Դասընթացներից յուրաքանչյուրը երեք ամիս տևողություն ունի, որոնց ավարտից հետո մասնակիցները կստանան հավաստագրեր:

ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի խոսքով, կենտրոնի ուշադրության կենտրոնում են տվյալագիտության և AI ուղղությունները, ուստի, NVIDIA-ի հետ համագործակցությունը շատ լավ համընկնում է ԳՏՏԿ առաքելության հետ:

«Հայաստանում առկա է տվյալագիտության և մեքենայական ուսուցման ուղղություններում տաղանդների մեծ բաց, իսկ կրթական շուկան հետ է մնում՝ համապարփակ ուսումնական նյութերի և փորձի հասանելիության բացակայության պատճառով: Այնպես որ, մեզ համար շատ կարևոր է պատրաստել մասնագետներ, որոնք կարող են լուծել AI-ի ամենամեծ մարտահրավերները»,- նշել է Ամալյա Եղոյանը ։

«DLI դասընթացները նախատեսված են AI կրթության հասանելիությունը ընդլայնելու համար: Նորագույն տեխնոլոգիաներին նվիրված օնլայն և օֆլայն սեմինարների միջոցով դասընթացները կարող են օգտակար լինել այնպիսի կազմակերպություններին, ինչպիսին է ԳՏՏԿ-ն՝ ուսումնական ծրագիրը հայ ուսանողների համար ընդլայնելու նպատակով»,- նշել է NVIDIA-ի Deep Learning ինստիտուտի տնօրեն Քրեյգ Քլաուսոնը:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87