Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը` «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. 5000-ԱՄՅԱ ԵՎ 20-ԱՄՅԱ » ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
05/09/2011 16:52
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը` «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. 5000-ԱՄՅԱ ԵՎ 20-ԱՄՅԱ » ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ

“ԱրմենՏել” ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) դարձավ “Հայոց պետականություն. 5000-ամյա և 20-ամյա ” խորագրով մանկապատանեական համահայկական երկրորդ մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավոր: Մրցույթի շրջանակներում 243 լավագույն թեմատիկ աշխատանքներ ներկայացվել են Երևանի Մանկական ստեղծագործության թանգարանում (հասցե` Աբովյան 13):

Մրցույթ-փառատոնին մասնակցելու համար իրենց աշխատանքներն են ներկայացրել աշխարհի 20 երկրից շուրջ 1000 աշակերտ և ուսանող: Միջոցառման կազմակերպիչն է Կրթության և գիտության նախարարությունը:

«Այսօրվա միջոցառումն առանձնահատուկ է, քանի որ Հայաստանի Անկախության 20-ամյակը ոչ միայն միավորում է երկու տասնյակ երկրների հայ երիտասարդներին, այլ նաև թույլ է տալիս բոլոր մասնակիցներին` երեխաներին և երիտասարդներին անդրադառնալ ավելի քան 5000-ամյա պատմություն ունեցող երկրի պատմությանը: “ԱրմենՏել” ընկերությունը ուրախ է հերթական անգամ աջակցել  մրցույթ-փառատոնի  անցկացմանը` նպաստելով երիտասարդների ստեղծագործական ունակությունների զարգացմանը`  հանուն երկրի և աճող սերնդի պայծառ ապագայի», – նշել է “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Մրթույթին ներկայացված աշխատանքներին կարելի է ծանոթանալ ինտերնետում, այցելելով  Facebook սոցիալական ցանցում տեղակայված համապատասխան էջը` ներքոնշյալ հղումներով.

http://www.facebook.com/media/set/?set=a.154219997997508.38827.147627248656783&type=1

http://www.facebook.com/media/set/?set=a.154364627983045.38852.147627248656783&type=1

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01