Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 32.2% ԱՆԿՈՒՄ
06/09/2011 11:43
Կիսվել

ՀՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 32.2% ԱՆԿՈՒՄ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2011 թվականի հուլիս ամսվա ընթացքում հանրապետությունում իրականացված շինարարության հիմնական ցուցանիշներն` ըստ ֆինանսավորման աղբյուրների: «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն` հաշվետու ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում շինարարության ընդհանուր ծավալները կրճատվել են 32.2%-ով և ընթացիկ գներով կազմել 35071.7 մլն ՀՀ դրամ:

Հուլիսին հանրապետությունում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 19.6%-ը, որը կազմել է 6878.2 մլն դրամ, իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, 5.5%-ը (1926.4 մլն դրամ)` համայնքային միջոցների հաշվին, 44.3%-ը (15520.0 մլն դրամ)` կազմակերպությունների միջոցների հաշվին, 15%-ը (5271.4 մլն դրամ)` բնակչության միջոցների հաշվին,  8.7%-ը (3068.2 մլն դրամ)` միջազգային վարկերի հաշվին, իսկ 6.9%-ը (2407.5 մլն դրամ)` մարդասիրական օգնության միջոցների հաշվին («Հայաստան»  համահայկական հիմնադրամի միջոցներ, Հայ Առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներ):

Հատկանշական է, որ հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության համախառն ծավալները պահպանվել են գրեթե նույն մակարդակի վրա: Միևնույն ժամանակ, միջազգային և տարածաշրջանային տնտեսական կազմակերպություններից ստացված վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալները նվազել են 6%-ով: Հուլիսին հանրապետությունում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 5%-ն իրականացվել է Համաշխարհային բանկի տրամադրած վարկի հաշվին, 1.3%-ը` Գերմանիայի զարգացման բանկի վարկի հաշվին, 2%-ը` Ասիական զարգացման բանկից ստացված վարկի հաշվին:

Նշենք նաև, որ հուլիս ամսվա արդյունքներով ՀՀ-ում իրականացված շինարարության համախառն ծավալի 27.9%-ը բաժին է ընկել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը, 11.3%-ը` տրանսպորտի ոլորտին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52