Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԵՎ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
06/09/2011 12:54
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԵՎ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

“ԱրմենՏել” ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է “Դասական երաժշտության զարգացման” հիմնադրամի հետ համագործակցության երկարաժամկետ ծրագրի մեկնարկի մասին: Ինչպես ներկայացվեց այսօր` սեպտեմբերի 6-ին, հրավիրված մամլո ասուլիսի շրջանակներում` հիմնադրամը ստեղծված է Ա.Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից, ովքեր վերջին տարիներին չեն սահմանափակվում  միայն համերգներով, այլև իրականացնում են բարեգործական և սոցիալական գործունեություն Երևանում և, հատկապես, Հայաստանի մարզերում:  “ԱրմենՏել” ՓԲԸ և “Դասական երաժշտության զարգացման” հիմնադրամի համագործակցության շրջանակում Հայաստանի մարզերում  կբացվեն թավջութակի դասարաններ, կանցկացվեն եռյակի համերգներ և վարպետության դասեր, առավել տաղանդավոր և հեռանկարային աշակերտներին կտրամադրվեն կրթաթոշակներ: Երևանում Հիմնադրամի կողմից կկազմակերպվեն երաշժտա-կրթական նախագծեր:

«Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում արվեստը զարգանում է մեծամասամբ բարերարների աջակցության շնորհիվ, և “ԱրմենՏել” ընկերությունը, հանդիսանալով Հայաստանի խոշորագույն ազգային օպերատոր, գիտակցում է իր դերը շնորհալի երիտասարդների դաստիրակման գործում, ովքեր արժանապատվորեն կշարունակեն հայկական դասական երաժշտության փառավոր ավանդույթները: Վստահ եմ, որ միավորալով մեր ուժերը մենք կկարողանանք ապահովել ավելի մեծ արդյունքներ` հանուն Հայաստանի պայծառ ապագայի», – ասաց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“Դասական երաժշտության զարգացման” հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Շահգալդյանն էլ իր խոսքում նշեց. «Մենք ուրախ ենք համագործակցել “ԱրմենՏել” ընկերության հետ, քանի որ նման գործընկերոջ առկայությունը թույլ է տալիս Հայաստանում սահմանել դասական երաժշտության ու բիզնեսի  փոխգործակցության շատ բարձր մակարդակ: Հովանավորվող նախագծերի հանդեպ մեր գործընկերոջ բծախնդիր մոտեցումը թույլ կտա մեր Հիմնադրամի գործունեությունը բարձրացնել նոր մակարդակի վրա»:

Նշենք, որ վերջին տարվա ընթացքում Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտները հանդես են եկել ավելի քան 40 համերգներով Հայաստանում և արտասահմանում, ելույթ ունենալով, մասնավորապես` Անգլիայում, Ավստրալիայում, Բուլղարիայում, Մոլդովայում և Ռուսաստանում: 

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52