G7-Ի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ «ԿՈՐՈՇԵՆ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ
Սեպտեմբերի 9-10-ը Մարսելում կկայանա «Մեծ յոթնյակ»-ի (G7) անդամ երկրների ֆինանսների նախարարների և ԿԲ ղեկավարների հերթական հանդիպումը, որի շրջանակներում կքննարկվեն համաշխարհային տնտեսության աճի տեմպերի կրճատմանը և ֆինանսական շուկաների փոփոխականությանն առնչվող խնդիրներ: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ` G7-ի անդամ երկրների առաջնորդներին ներկայումս առավել շատ անհանգստացնում է այն հանգամանքը, որ երկու եռամսյակ անընդմեջ համաշխարհային տնտեսության աճի տեմպերը մնացել են նույն մակարդակի վրա, ինչով և պայմանավորված հերթական հանդիպումն ամբողջությամբ նվիրված կլինի համաշխարհային տնտեսության աճի խնդիրներին:
«Մեծ յոթնյակի» անդամ երկրներն են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ճապոնիան: