ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԼԵՀԱՍՏԱՆ
Այսօր` սեպտեմբերի 7-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի հանդիպմանը և Արևելյան գործընկերության էկոնոմիկայի նախարարների նախարարական համաժողովին: Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից` սեպտեմբերի 8-ին Տիգրան Դավթյանը կմասնակցի ԼՀ Վրոցլավ քաղաքում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի հանդիպմանը, որի ընթացքում նախատեսվում է «Եվրոպական հարևանության քաղաքականության մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով քննարկում:
Սեպտեմբերի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի ԼՀ Կրինիցա քաղաքում կայանալիք Արևելյան գործընկերության էկոնոմիկայի նախարարների նախարարական համաժողովին, որին ներկա են լինելու Արևելյան գործընկերության և ԵՄ անդամ երկրների նախարարները: